Երբեմն դեպի երգարվեստի աշխարհ առաջին քայլեր անող երիտասարդներն ինքնավստահ չեն: Հայկական ռեփում առանձնակի ոճով և իրեն աrանձնահատուկ անկեղծությամբ,ինքնավստահությամբ ներկայացող և արդեն իսկ երկրպագուներ ունեցող երիտասարդը բացահայտում է իրեն' Դավիթ Գրիգորյան:

Նրա երգերին կարող եք ծանոթանալ youtube-ի իր պաշտոնական ալիքում:
-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիր ձայնագրել երգերդ:
-Սկզբում ինձ լուրջ չէին ընդունում ու չէին հավատում ընդունակություններիս,վստահ չէին ինձ վրա:Բայց ունեյի նպատակ և հասա դրան:Ես անում եմ այն, ինչ սիրում եմ,իսկ սկզբում փորձում էի հաշվի չառնել իմ մասին կարծիքները:
- Սակայն դու ուժեղ գտնվեցիր և ապացուցեցիր ընդունակություններդ բոլորին:Երգերդ ստացված են,ստեղծագործում ես,թե՞ իրոք հոգուցդ բխած սիրո ու որևէ աղջկան միտված երգեր են:
-Ռեփում սուտը հեշտ է նկատվում:Ես մաքսիմալ ձգտում եմ անկեղծ լինել:Ինքնուրույն ստեղծում եմ երգը:Եվ այն մինչև լիիրավ չավարտելը ,չեմ թողնում ոչ մեկին կարդալ:
-Ովքե՞ր են քո սիրելի երգիչները:
-Սիրում եմ լսել Թաթա Սիմոնյանի,Ստաս Միխայիլովի երգերն,իսկ ռեփերներից գրեթե բոլորին:Չեմ նկատել մեկին, ում գործը չհավանեմ,իհարկե նկատի ունեմ ամերիկացի,ռուս և ֆրանսիացի ռեփերներին:
-Կարծում եմ քեզ այս ասպարեզում մեծ հաջողություններ են սպասվում:Շարունակելու՞ ես այս ուղղությամբ:
-Նպատակներս լուրջ են:Առաջիկայում 2 տարի կծառայեմ բանակում ,նաև անձնական հարցեր կան լուծելու:Բայց նպատակներիս այս հարցերը չեն խանգարի:

-Իսկ ո՞ր համալսարանն է հյուրընկալելու քեզ 2 տարի անց:
-Երևանի Ագրարային համալսարանը:
-Հավանաբար 2 տարի անց դու արդեն լուրջ հաջողությունների հասած կլինես:Արդեն իսկ ունես երկրպագուների բանակ,ովքեր հեռախոսի երգացանկում ունեն քո երգերն ու շարունակ հիանում են դրանցով:Ի՞նչ կմաղթես երկրպագուներիդ:Ունե՞ս հետաքրքիր նախագծեր առաջիկայում:
-Առաջիկայում խոսքեր չեմ տալիս,որովհետև երգերս ծնվում են մի պահ և ձևավորվում 2 օրվա ընթացքում:Իսկ երկրպագուներիս մաղթում եմ համբերություն,կաշխատեմ ապասվածից ավելի շատ ու հետաքրքիր գործեր մատուցել:

 

Հարցազրույցը`  Լուսինե Թորոսյանի