Անձրևի կաթիլները ստեղների պես, մի խենթ մեղեդի են կարծես նվագում, և հնչյուններն այդ խորիմաստ, անտես, դանդաղ մարում են հորիզոնում: Անձրևը փորձում է այդ հնչյունների մեջ, լռության ձայնը որսալ մի պահ: Եվ խորհրդավոր այդ լռության մեջ, բոլորիս աչքերի մութ հեռուն լողալ: Արև չկա: Լույս չկա: Օրը մռայլ է: Երկինքը մռնչում է: Օդը դառն է: Բայց, մեկ է, ամեն մի անձրև նոր լիցք է բերում: Բնությունը նույնպես տխրում է: Իր տխրության հետ, չի կարող տխրեցնել նաև մեզ: Անձրևը մաքրում է մեր հոգու փոշին, որպեսզի հետո այն մաքրվի սպիտակ ձյունից: Բնությունը և անձրևը լաց են լինում, բայց դրա հետ մեկտեղ ծիծաղում են, որպեսզի լուսավորեն ու մաքուր պահեն բոլորիս հոգին: Նայում ես պատուհանից դուրս, անձրևը շփշփում է, նկարում է նախշեր, բացում ես պատուհանը և շնչում թարմ օդը և ապրում դրա և քամու շարժումներով: Երբ դու երջանիկ ես, հավատում ես, սպասում ես, բնությունը և երկինքը ավելի են ոգևորվում: Երկնքի կապույտն էլ անգամ անվերջ չէ,
Եվ տեղ-տեղ խամրում է երանգը նրա: Պետք աղոթել անվերջ, ու հետո հանգչել կապույտի վրա: Թող, որ կապույտը հորդա ամենուր, երկնակամարից անվերջ թափվի ցած, աշխարհը դառնա մի կապույտ մրուր և մուրն այդ, մարդիկ պաշտեն խենթացած…