Առավոտյան մի մրջյուն, նրան բոլորը դատապարտում էին թեթևամտության և այն բանի մեջ, որ ընտրում է առավել թեթև բեռ, կրկին շեղվելով ճանապարհից, պատահաբար հանդիպում է հրաշալի միլիգրամի:
Բացարձակ չմտածելով հետևանքների մասին կապված այդ ձեռքբերման հետ, նա բարձեց միլիգրամը մեջքին և հրճվեց՝ չծանրաբեռնելով իրեն բոլորովին: Ձեռքբերածի քաշը ուղղակի իդեալական էր մրջյունի համար, նրա մոտ առաջացրեց ինչ-որ արտասովոր եռանդի, ինչպես ասում ենք թռչունների մասին՝ քաշը նրա թևերի մեջ էր:
Չէ՞ որ մրջյունները ժամանակից շուտ կմեռնեն, եթե ճիշտ չգնահատեն իրենց ուժերը: Մրջյունների մոտ, որպես օրինակ, նրանք սողալով անցնում են մի ամբողջ կիլոմետր, որպեսզի հասցնեն պահեստանոց մի գրամ քաշով եգիպտացորենի սերմը, հետո դժվարությամբ է ուժը բավականացնում քաշել-հասցնելու մինչ գերեզմանոց, ինչպես ասում են՝ սեփական դիակը:
Մրջյունը, դեռևս չհասկանալով, թե ինչ երջանկություն է իրեն բաժին հասել, ոտքերի ողջ ուժով նետվեց առաջ, ինչպես շատերի հետ է լինում, երբ գանձ են գտնում, վազում են՝ ուր աչքները կկտրի:
Մրջյունի հոգում անորոշ խելամտություն էր, բայց ուրախ զգացմունք՝ վերջապես նա կվերադարձնի իր բարի անունը: Բարձր տրամադրությամբ մրջյունը դիտավորյալ մեծ շրջդարձ է անում, և հետո միայն միանում իր ընկերներին, ովքեր արդեն վերադառնում էին կիսալուսնից՝ կատարած այդ օրվա իրենց առաջադրանքը՝ կարգավորված տանել կրծոտած սալաթի տերևների կտորները:

 

 


Մրջյունների հարթ շղթայիկը նմանվել էր մանրիկ ատամնավոր պատի՝ նրբորեն կանաչ գույնով, և այդտեղ ոչ ոքի չես խաբի՝ միլիգրամը արտահայտիչ դիսոնանս էր այդ հրաշալի գունային գամայում:
Մրջնաբնում դրությունը բարդացել էր: Հսկիչները՝ մուտքի մոտ և յուրաքանչուր սրահում տեղակայված ղեկավարները ավելի ու ավելի դժկամությամբ էրն ներս թողնում նման տարօրինակ բեռով մրջյունին: Այստեղից և այնտեղից փորձառու մրջյունների շուրթերից «միլիգրամ» և «հրաշալի» բառերն էին թռնում, մինչև հերթը հասավ երկար սեղանի շուրջ հանդիսավոր նստած գլխավոր հսկիչին, ով հեշտությամբ համադրեց երկու բառերը և քմծիծաղով ասաց. «Հնարավոր է, որ դուք բերել եք մեզ հրաշալի միլիգամ: Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, բայց իմ պարտքն եմ համարում տեղեկացնել ոստիկանությանը»:
Հասարակական կարգի պահպանողներն ամենաքիչն են կարողանում արժեքավոր մի բան ասել միլիգրամների և հրաշքների մասին: Բախվելով Քրեական օրենսգրքում չդիտարկված դեպքի՝ նրանք ընդունեցին առավել հեշտ ու ծանոթ որոշումը. առգրավել միլիգրամը մրջնի հետ միասին: Քանի որ մրջյունն ուներ այլասերված հեղինակություն, անմիջապես որոշեցին դատական գործ բացել: Եվ իրավասու մարմինները ձեռնարկեցին դրա դիտարկումը:

 


Դատական քաշքշուքը անհամբեր մրջյունին կատաղության էր հասցնում, և նրա տարօրինակ բնավորությունը թշնամանք էր առաջացրել նույնիսկ փաստաբանի մոտ: Խորապես համոզված լինելով իր ճշմարտացիության մեջ՝ մրջյունը պատասխանում էր բոլոր հարցերին ամբարտավանությամբ: Նա բացեիբաց ասում էր, որ իր դեպքում թույլատրվում են օրենքի լուրջ խախտում է, և դատարանին հայտարարեց, որ մոտ ապագայում իր թշնամիները պետք է խոստովանեն հրաշալի միլիգրամի կարևորությունը: Մրջյունի հրահրող վարքագիծը դրդեց դիմել նրա նկատմամբ բոլոր պատժամիջոցներին: Բայց հպարտությամբ համակված մրջյունը թույլ տվեց իրեն հրապարակավ ասել, որ նա չափազանց ցավում է իր՝ նման նողկալի մրջնաբնին պատկանելու համար: Այս խոսքերից հետո դատախազը բարձրաձայն պահանջեց մահապատժի ենթարկել նրան:
Մրջյունին հաջողվեց խուսափել մահապատժից միայն հայտնի հոգեբույժի եզրակացության շնորհիվ, ով գտել էր, որ սա հոգեկան խանգարման դեպք է: Գիշերը, գերին քնելու փոխարեն, կողքից կողք էր շրջում հրաշալի միլիգրամը, և ժամերով էքստազի մեջ էր մնում՝ աչքերը չկտրելով իր գտածից: Ցերեկը նա քարշ էր տալիս միլիգրամն իր մեջքի վրա՝ խփելով նեղ ու մութ խցի անկյուններին: Ձերբակալված մրջյունը մոտենում էր իր կյանքի ավարտին ծայրահեղ հուզմունքով: Բանը հասավ նրան, որ բուժքույրերը երեք անգամ խնդրել են տեղափոխել նրան մեկ այլ խուց: Բայց որքան ընդարձակ էր խուցը, այնքան ավելի անվերահսկելի էր դառնում մրջյունը: Նրան բացարձակապես չէր հուզում բացբերանների աճող բազմությունը, որոնք հետաքրքրասեր հայացքով հետևում էին նման աննախադեպ հոգեվարքի: Նա հացադուլ էր հայտարարել, չէր ընդունում լրագրողներին եւ համառորեն լռում էր:
Գերագույն մարմինը որոշեցին խելագար մրջյունին հիվանդանոց ուղղարկել: Բայց արդյո՞ք ինչ - որ տեղ շտապում են կյանքի կոչել կառավարության որոշումները:
Ժամանակ էր անցնում, և մի օր լուսաբացին, պահակը հայտնաբերում է, որ խցում լռություն է տիրում և ներսում ամեն ինչ վառված է տարօրինակ փայլով: Հատակին շողում էր հրաշալի միլիգրամը, լուսարձակում էր ադամանդի նման: Իսկ կողքին՝ ոտքերը վերև, պառկած էր հերոսական մրջյունը՝ անմարմին ու թափանցիկ:

 


Լուրը մրջյունի մահվան եւ հրաշալի միլիգրամի հատկությունների մասին կայծակնային արագությամբ տարածվեց մրջնաբույնի ողջ պատկերասրահով: Մրջյունների Բազմությունը երթ կազմեց, ովքեր սկսեցին պատրաստվել արարողություն կատարելու: Մրջյունները հուսահատ գլուխները հատակին էին հարվածում: Նրանց աչքերը կուրանում էր փայլուն միլիգրամով, արցունքները հոսում էին հեղեղի նման եւ հուղարկավորության կազմակերպությունը անմիջապես անդրադարձավ ջրահեռացման խնդիրներին: Մրջնաբույնը չուներ ծաղկեպսակներ, իսկ մրջյունները սկսել էին փորել դամբարանը, որպեսզի թաղեն Նահատակի դիակը՝ սննդամթերքի հավելումներով:
Բառերով չես ասի այն, թե ինչի էր վերածվել մրջնաբնի կյանքը՝ ինչ-որ խառնիխուռն հպարտության, հիացմունքի եւ վշտի: Հյութեղ եւ հանդիսավոր թաղումը ավարտվում է պարահանդեսով եւ խնջույքներով: Անմիջապես, առանց հապաղելու, սկսում են կառուցել մի սրբավայր՝ հրաշալի միլիգրամի համար: Իսկ ավերված, մրջյունի չհասկացված կյանքը բոլոր գերազանցություններով տեղափոխում են դամբարան:
Իշխանությունները մեղադրվում էին լիովին անկարողության մեջ եւ ազատվեցին: Մեծ դժվարությամբ, այլ ոչ թե անմիջապես, գործերին է անցնում ավագանին, որը վերջ է դնում այդ երկարաձգված սգո արարողությանը: Բազմաթիվ հարվածներից հետո կյանքը սկսում է ընթանալ իր հունով: Ամենա հեռատես ավագները, առավել քան վստահ՝ աղոթքով երկրպագում էին մրջյունին՝ հրաշալի միլիգրամի պաշտոնական կրոնի համար: Ստեղծվում են քրմուհիների ու քահանաների պաշտոնները: Սրբավայրի շուրջը կառուցվել էին մեծ շենքեր, որոնք արագ բնակեցնում են պաշտոնյաները՝ խիստ համապատասխան սոցիալական հիերարխիային: Տնտեսական իրավիճակը՝ դեռևս վերջերս ծաղկող Մրջնաբնի, կտրուկ վատանում է:
Ամենից Վատագույնը այն էր, որ մրջնաբնի խառնաշփոթը անտեսանելի մակերեւույթի վրա էր, և ամրապնդվում է մրջյունների շարքերում անկարգությունների հետևանքով: Առաջին հայացքից ամեն ինչ գնում էր այնպես, ինչպես առաջ էր: Մրջյունները երկրպագում էին միլիգրամը և տալիս էին իրենց արդար աշխատանքի ողջ ուժերը, չնայած այն հանգամանքին, որ օրեցօր ավելանում էր այն պաշտոնյաների թիվը, ովքեր ժամանակը անցկացնում էին դատարկ զբաղմունքներով: Անհնար է ասել, թե ո՞ւմ առաջինը այցելեց այդ կործանարար գաղափարը: Ամենայն հավանականությամբ, շատ մրջյուններ միաժամանակ էին մտածել միևնույն բանի մասին:
Խոսքը գնում է այն խելացնոր, մոլագար մրջյունների ամբիցիաներից, ովքեր սկսել էին մտորել միլիգրամը բացահայտող մրջյունի ճակատագրի մասին: Այդ մրջյունները ինչպիսի աստվածանարգությամբ էին որոշել, որ պետք է կյանքին ձգտել այնպես, ինչպես արժանի է դամբարանում հանգստացող մրջյունը: Շատ մրջյուններ սկսել էին շատ կասկածելի պահել իրենց: Մտախոհ, միշտ ինչ-որ բանից ճնշված, նրանք շատ հաճախ դուրս էին գալիս ճանապարհից եւ սողալով մտնում մրջնաբույն դատարկ ձեռքերով: Վերահսկիչի հարցերին պատասխանում էին ակնհայտ մարտահրավերով, ձևանում էին հիվանդ եւ վստահեցնում էին բոլորին, որ մոտ ապագայում կբերեն սենսացիոն մի բան: Իսկ իշխանությունները չէին կարող բացառել այն, որ մի գեղեցիկ օր մրջյուններից մեկը հանկարծ կվերցնի եւ իր թուլացած մեջքին կդնի ինչ-որ մի հրաշք: Տառապող մրջյունները գործում էին գաղտնի եւ կարելի է ասել, որ իրենց վախով ու ռիսկով: Եթե իշխանությունները կարողանային անցկացնել միջազգային հանրաքվեներ, պարզ կլիներ, որ հենց մրջյունների կեսը ուժերը վատնելու փոխարեն՝ հասնելու ինչ-որ որոշ թշվառ սերմերի եւ տերեւների, ցանկանում են ապրել միլիգրամների մասին անխորտակելի երազանքներով:

 


Եվ մի անգամ պատահեց այն, ինչ պետք է պատահեր: Կոնկրետ պայմանավորվելով, վեց մրջյուններ՝ արտաքնապես անշուք, հայտնվեցին մրջնաբույն տարօրինակ բեռներով և սկսեցին համոզել գլխավոր կառավարիչներին, որ դա՝ միլիգրամը հրաշքներ է գործում: Ավելորդ է ասել, մրջյունները չհասան այն գերազանցության, որը պահանջում էին բայց և անմիջապես ազատվեցին պարտականություններից: Կիսապաշտոնական բնույթ ունեցող արարողության ընթացքում՝ նրանց նշանակեցին ողջ կյանքի համար աշխատավճարներ:
Կոնկրետ ոչինչ հնարավոր չէր ասել այդ վեց միլիգրամի մասին: Սակայն իշխանությունները, գիտենալով անցյալի սխալների մասին, հրաժարվեցին դատավարությունից: Իսկ ավագանին լվաց իր ձեռքերը՝ առաջարկելով, որ հարցը ավելի լայն հանրային քննարկման դնեն: Այսպես կոչված միլիգրամները ցուցադրվեցին ցուցափեղկերում՝ համեստ մի տարածքում, եւ յուրաքանչյուր մրջյունը կարող էր արտահայտել իր կարծիքը՝ ըստ իր ճաշակի ու ներկայանալիության:
Իշխանությունների այդպիսի թուլությունը զուգորդված էր մամուլի լռությամբ, որ կանխորոշել էր մրջնաբնի մահը: Այսուհետ, ցանկացած մրջյուն՝ ծուլացած կամ հոգնած իր աշխատանքից, կարող էր իրականացնել իր երազանքները՝ կյանքի համար նախատեսված աշխատավճարով եւ լիարժեք անգործության իրավունքով: Իսկ մրջնաբույնը, իհարկե, շատ շուտով լցվում է կեղծ միլիգրամներով:

 


Իզուր, որոշ երեցներ, իմաստուններ եւ խելացիներ, կոչ էին անում նախազգուշական միջոցների մասին, զուր խորհուրդ էին տալիս կշռել միլիգրամը եւ համեմատել դրանք հրաշալի միլիգրամի հետ: Այդ ամենը ապարդյուն էր: Նրանց բողոքները անուշադրության մատնվեցին, եւ հարցը չքննարկվեց Գլխավոր ասամբլեայի կողմից: Բանն ավարտվեց նրանով, որ համաձայնվեցին մի հյուծված ու անգույն մրջյունի խոսքերին, ով վստահաբար ասում էր, որ հայտնի հրաշք- միլիգրամը չի կարող եւ չպետք է լինի էտալոն նոր հայտնագործությունների համար, եւ հրաշքներ գործելու կարողությունը, ընդհանրապես պարտադիր պայման չէ նոր միլիգրամներ ճանաչելու համար:
Առողջ մտքի Խղճուկ մնացորդները, որոնց դեռևս մրջյունները տիրապետում էին, անհետացավ մի ակնթարթում: Իշխանությունները արդեն չէին կարողանում նվազեցնել միլիգրամների թիվը կամ գոնե սահմանել դրանք ողջամիտ օգտագործել: Արգելքի օրենքը չեղյալ հայտարարվեց, և ոչ ոք չկարողացավ մրջյուններից պահանջել պարտականությունների բարեխիղճ կատարում: Բոլոր մրջյունները, այսպես թե այնպես խուսափում էին աշխատանքից եւ թափառում էին միլիգրամների փնտրումով:
Նոր միլիգրամները զբաղեցնում էին պահեստի երկու երրորդը, չհաշված՝ մասնավոր հավաքածուները, որոնցում կային առավել արժեքավոր նմուշներ: Ինչ վերաբերում է սովորական միլիգրամներին, այդ օրերին մեծ ներհոսքից նրանց գները շատ կտրուկ նվազել էին, նույնիսկ կարելի էր ձեռք բերել՝ փոխանակելով ցանկացած աննշան մի բանի հետ: Չի կարելի ժխտել, որ երբեմն մրջնաբույն ընկնում էր բարձր գնահատականի արժանի միլիգրամ: Բայց նրանք նույն ճակատագիրն ունեին, ինչ-որ աննշան իրը՝ ոչ արժանի բարի բառերի: Դիլետանտների լեգեոնները գովաբանում էին մինչ երկինք ամենացածր որակի միլիգրամների էությունը՝ դրանով սրում իրավիճակը՝ վերածելով շփոթության եւ ընդհանուր անկարգության:

 


Շատ մրջյուններ՝ հուսահատվելով միլիգրամ գտնելուց, մրջնաբույն էին քաշում-բերում չգիտես թե ինչ ակնհայտ անպարկեշտ բաներ, կարճ ասած, ցանկացած գարշանք: Հակասանիտարական պայմաններից ելնելով՝ ստիպված էին փակել ամբողջ պատկերասրահը: Ինչ-որ մի հուզավառ մրջյունի օրինակը, վերցրել էին բազմաթիվ ընդօրինակողներ: Ավագանու խորհուրդը դեռեւս ձգտում էր խաղալ բարձրագույն դերը և ընդունում էր ինչ-որ աղոտ, անորոշ միավորներ:
Պաշտոնյաները եւ նախարարները պաշտամունքի՝ չբավարարվելով իրենց անգործ կյանքից, լքում են եկեղեցիները եւ հաստատությունները ու ձեռնամուխ են լինում նոր միլիգրամներ որոնելուն՝ նոր արտոնությունների եւ դրամական պարգեւների համար: Ոստիկանությունը փաստացի դադարել էր գոյություն ունենալ, չկար մի օր՝ առանց հեղաշրջումների եւ ապստամբությունների: Մասնագիտացված հարձակվողների Հանցախմբերը թաքնվում էին մրջնաբույնի ծայրամասում, որպեսզի գողանան մի երջանիկից իսկական միլիգրամը: Ամենանախանձախնդիր հավաքածուներ ունեցողները, ձեռնարկում են իրավական պայքար իրենց մրցակիցների հետ՝ պահանջելով խուզարկություն եւ առգրավում: Պատկերասրահների միջև վեճերը սովորաբար վերածվում էին կռվի և վերջանում սպանություններով: Մահացության մակարդակը աներեւակայելի բարձրացել էր, իսկ ծնելիությունը՜ դարձել էր վտանգավոր ցածր: Երեխաները՝ զրկված պատշաճ վերահսկողությունից, հարյուրներով մեռնում էին:
Սրբավայրը, որտեղ պահպանվում էր հրաշալի միլիգրամը, դարձել էր անուշադրության մատնված մի գերեզման: Մրջյունները, զբաղված միայն անվերջ քննարկումներով առավել սկանդալային արդյունքների մասին, նույնիսկ չէին անհանգստանում գոնե մի անգամ նայել վրան: Երբեմն բարեպաշտ մրջյուններից մեկը փորձում էր ուշադրություն դարձներ իշխանությանը, որ սրբավայրը ամբողջական ավերված է եւ ուր որ է կփլվի: Նրա կոչից հետո, ամեն դեպքում, հանգեցրեցին ինչ-ոչ կարգապահության նման մի բանի, եւ այդ ժամանակից սկսած՝ թույլ ավագանին արտահայտեց երկարաշունչ ելույթներ և սուրբ գերեզմանի վրա ծաղիկների փոխարեն կապեցին գրեթե կեղտաջրի մնացուկներ:

 


Թաղված սեւ ամպերի անկարգության ու փոշու մեջ, շողշողում էր բոլորի կողմից մոռացված հրաշալի միլիգրամը: Ժամանակի ընթացքում տարածվում են սկանդալային լուրերը, որ իբր իրական միլիգրամը վաղուց առեւանգվել է ինչ-որ մի սրբապղծի կողմից, և որ վատ օրինակը փոխարինել է օրիգինալին, որը դարձել է մի քրեական ավտորիտետի սեփականությունը՝ հարստացած միլիգրամների առևտրով: Դա միայն բամբասանքներ էին, բայց ոչ ոք չէր անհանգստանում, ոչ ոք մանրակրկիտ հետազոտություն չէր անում, որպեսզի վերջ դներ այդ ամենին: Երեցները՝ ավելի թույլ ու հիվանդ, նստել էին պարապ – սարապ՝ չիմանալով, թե ինչպես փրկեն մրջնաբույնը այդպիսի ավերածությունից:
Մոտենում էր Ձմեռը, եւ սպառնալիքը՝ ցրտահարվելուց և մահանալուց, ստիպում էր հազարավոր անխոհեմ մրջյունների նորից խորհել: Որպեսզի դուրս գային պարենային ճգնաժամից, որոշում են վաճառել մի մեծ խմբաքանակի միլիգրամներ հարեւան համայնքին, որտեղ ապրում էին բազմաթիվ հարուստ մրջյուններ: Առավել արժեքավոր նմուշների համար ստանում են մի բուռ հացահատիկ, եւ մի քիչ բուսականություն: Ճիշտ է հարևան մրջնաբույնը առաջարկեց աղքատներին փոխանակել հրաշալի միլիգրամը այնքան շատ ապրանքների թվով, որոնք բավարար կլիներ ձմռան համար: Բայց սնանկ մրջնաբույնը կառչել էր իր միլիգրամից, ինչպես փրկարարական շրջանից կկառչեն: Միայն անվերջանալի բանավեճերից եւ հակասություններից հետո, երբ քաղցը կոտորում էր մեծ թվով մրջյունների, հարուստ հարեւանները հնարավոր չափով բացեցին իրենց դռները կենդանի մնացած մրջյունների առաջ, և նրանց հետ պայմանագիր կնքեցին, որի համաձայն վերջին օտարականի մահից հետո, հրաշալի միլիգրամը կդառնա իրենց սեփականությունը: Բայց դրա դիմաց, նրանք պարտավորվեցին կերակրել սնանկներին մինչեւ իրենց կյանքի վերջը՝ ազատելով ցանկացած աշխատանքից:
Ասե՞լ ձեզ, թե ինչ տեղի ունեցավ որոշ ժամանակ անց: Կենվորները վարակեցին իրենց փրկիչներին կործանարար պաշտամունքի վիրուսով:

 


Ներկայումս, մրջյունները ճգնաժամ են ապրում աշխարհի մաշտաբով: Մոռանալով իրենց գործերի եւ դարերով եկած ողջամիտ սովորույթների մասին, ողջ աշխարհում գոյություն ունեցող մրջյունները թողնում են իրենց մրջնաբները, ճիշտ խելապակասի նման՝ նոր միլիգրամների որոնման համար: Բոլորը՝ ինչպես մեկը, քաշում էին մրջնաբույն փոքրիկ փայլուն առարկաներ, բայց սնվում էին տանից դուրս:
Հնարավոր է՝ շուտով մրջյունները ընդհանրապես վերանան աշխարհի երեսից, ինչպես կենդանատեսակ, և միայն երկու կամ երեք շատ խամրած եւ միջակ հեքիաթներում կմնան իրենց նախկին արժանիքների մասին հիշողություններ:
Խուան Խոսե Արեոլաից

Յացեկ Էրկա "Սեփական ալիք"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան