Բան չմնաց...
ԱԺ նախագահ ով կլինի, ահա ևս մեկ հարց, որը մի քանի օր է տանջում է մի շարք հայերի, բայց երեկ այդ հարցը առավել արդիական էր: Ժողովուրդ ջան զգացիք, որ այդքան գուշակում ու խոսում էիք վերում շատ հանգիստ իմացաք վարչապետի անունը, մի քիչ համբերեք հեսա ԱԺ նախագահի անունն էլ կիմանաք:
ՀՅԴ-ն վերջապես ավարտին հասցրեց իր ԳՄ նիստը: 3 օրում նրանք ԳՆ կազմը հաստատեցին, բայց 1 օրում կարողացան հայտարարությունը պատրաստել: Այս հայտարարությունով ու երեկվա ՀՅԴ-ականների լույթներով պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն ավելի այլընտրանքային է քան ԲՀԿ-ն: Հիմա պայքարը ոչ թե ընդիմության առաջնորդ, այլ այլընտրանքի առաջնորդի դիրքի համար է:
Երեկ վարչապետի մոտ հանդիպեցին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ ու քննարկեցին կուտակային կենսաթոշակի հարցը: Մենակ ՀԱԿ-ն էր, որ չգնաց, բայց վաղը դուրս կգա ասենք Լևոնը ու կսկսի շաղակրատել: Բա մի հատ գնայիք, խոսեիք ձեր կարծիքով կիսվեիք: Թե չէ հետո դուրս եք գալիս ամբիոններից խոսում ու սաղին սխալ եք հանում, բայց մի հատ կառուցողական բան չտեսանք: