Ամայություն
Քաղաքական, մշակութային, գիտական, հոգևոր, ռազմական, տնտեսական, սպորտային ամայություն։
10 միլիոնանոց հայությունն այսօր չունի գոնե մեկ մարդ, կրկնում եմ՝ գոնե մեկ մարդ, որի խոսքը, պատգամը, հորդորը, խրատը, խորհուրդը, կամ կարծիքը լսի և հարգի նույն հայությունը։
Պատմության օրհասական պահերին կամ ճագատագրական ժամանակահատվածներում մեզ միշտ փրկել է միասնությունը, մեր հավաքական ուժը։ Դրան հասնելու համար հայ ժողովուրդը միշտ ունեցել է իր կողմից հարգված, սիրված մարդկանց, ովքեր մերան են հանդիսացել, հավատ են ներշնչել ու հավաքվել, բռունցքվել են։
Քանի օր է խորհում եմ, ո՞վ կարող է լինել այն մարդը(մարդիկ), ով իր հեղինակությամբ ու հարգանքով կարող է կրկին միավորել հայոց ներուժը։
Թող տպավորություն չստեղծվի, որ ամեն ինչում մեղադրում եմ ՀՀ իշխանություն հորջորջվող կապիտուլյանտ հայրենադավներին (առանց այդ էլ նրանք թաղված են մահացու մեղքերի մեջ), բայց վերջին տարիներին անարգվեցին նաև բոլոր տիպի հեղինակությունները։
Թացը չորի հետ, սևը սպիտակի հետ, հինը նորի հետ խառնել ու մոխրացրել են հավատն ու տարրական հարգանքը։ Երեկվա փսլնքոտ լակոտը, կարող է ոչ միայն քննադատել, այլև հրապարակային պախարակել պատվարժան մարդկանց և մնալ անպատիժ։
Ոչ մեկի գործը, նվիրումը, մատուցած ծառայությունը այլևս չի գնահատվում։
Ոչ լավը, և ոչ էլ վատը։
Ակնհայտ դավաճանները, փողի մեռածները, երկիրը կործանածներն այսօր Եռաբլուրում այնպես են ծաղիկներ խոնարհում, կարծես թե կառավարում են հսկայական մի պետություն, որի սահմաններն առնվազն կրկնապատկել են, ու որի քաղաքացիները գլուխները բարձր քայլում են աշխարհում։ Իսկ պետություն կառուցած, Հայրենիք ազատագրած, սահմաններ ընդլայնած, անվտանգություն ապահոված, պետականություն ստեղծած, տնտեսություն, մշակույթ, գիտություն, տեխնոլոգիաներ զարգացրած մարդկանցից շատերը նույնիսկ իմաստ չեն տեսնում հրապարակային խոսք ասել, որպեսզի ինչ-որ մի փսլնքոտ ջահել լակոտի, կամ գեղի պորտաբույծ բիձու, կամ որևէ անգյալ բոսյակի կողմից սոցցանցի ու այլ հարթակներում հանիրավի անպատվության չարժանանան։
Որովհետև պատերազմի ամբողջ բեռն ու դառնությունը կյանքի գնով համազգային հաթանակի վերածածներն ու ուժով պատերազմ տարված և ռազմադաշտից ճողոպրելիս պատահաբար զոհվածները հավասարապես հռչակվեցին Հերոսներ։
Այսպես շարունակել չի լինի, այսպես սրանք ոչ միայն կթրքացնեն, կզրկեն մեզ հայրենիքից ու պետությունից, այլ նաև կստրկացնեն բոլոր բարքերը՝ անխնա օգտագործելով չհարգված ու հարգել չիմացող անգիտակից զանգվածների ցինիզմն ու պատասխանատվությունը։ Այնինչ իմ ճանաչած նորմալ մարդիկ (իսկ նրանք քիչ չեն), մտածում են օր առաջ այս մղձավանջային երկրից գնալու մասին։
Փնտրել է պետք այն մարդուն, ով հայությանը միավորելու, ոգևորելու, ոգեշնչելու և հավաքելու շանս ունի։
10 միլիոնանոց հայությունն այսօր չունի գոնե մեկ մարդ, կրկնում եմ՝ գոնե մեկ մարդ, որի խոսքը, պատգամը, հորդորը, խրատը, խորհուրդը, կամ կարծիքը լսի և հարգի նույն հայությունը
19:59 - 21.Սեպտեմբեր.2021
Առաջարկում ենք նաև
13/03/23 10:30
Իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
02/02/24 14:30
Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ՝ այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից
01/01/21 13:04
Հունվարի 1-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
13/06/24 10:35
Պատիվ ու ուսադիր չունեք դուք, դուք այս երկրում գլուխներդ կախ պետք է ապրեք. Բագրատ Սրբազան
13/01/23 15:54
Գոնե մի անգամ մարդ եղեք և ճանաչեք Արցախի անկախությունը. Էլ ժամանակ չունենք. Հրանտ Բագրատյան
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
20/03/18 10:12
Ցանկացած մարդ, ով ապրել է Ռուսաստանում գոնե մի կես տարի, գիտի, որ Պուտինը մաքուրով մինիմում 70 տոկոսնոց տղա է
31/03/17 12:28
էս էակը փողի համար կարա արագի մեջ իրա կարծիքը փոխի «Զզվելի, անպիտան, անիմաստ ու հիմար երկիր Հայաստանի մասին»
11/03/14 19:14
Պետք է լցնել գլուխը, գոնե նրա համար, որ երբ ծերանաք, մարդ լինի, որ հետներդ խոսել ուզենա
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան