Գառնիի հեթանոսական մեհյանի տարածքում սրճարան են կառուցում, իսկ Երևանի նորակառույց Սբ Աննա եկեղեցու պատերին քանդակվում են այսպիսի սրբապատկերներ: Երկուսն էլ նույն հարթության վրա են' սիրողական, գռեհիկ ու ամբարտավան ինքնավստահության' այնքան ծանոթ ոլորտից: Ասում են Գառնիում գոնե մի սրտացավ մարդ է գտնվել ու ընդդիմացել ապօրինությանը' գյուղապետը..., իսկ Երևանում... Լավ, ասենք սա դուրս է թաղապետի ու քաղաքապի իրավասությունից, բայց չէ՞ որ մի քանի քայլ այն կողմ նկարիչների միությունն է' հանրապետության պրոֆեսիոնալ նկարիչ-քանդակագործ-արվեստաբանների միությունը: Նրանք էլ չե՞ն տեսել, թե՞ համարում են, որ սա իրենց չի վերաբերում: Ուշադիր նայեք աղթամարյան Տիրամոր այս նորօրյա ծաղրակրկնօրինակին... Սա նույն է թե' փողոցում երգելով մուրացիկին տանեն Օպերային թատրոն' "Անուշում" Սարոյի դերերգը երգելու...

 

Արտակ Ղուլյան