Բոլորիս շրջապատում էլ կան կանայք, ովքեր այնքան են տարված իրենց բնատուր գեղեցկությամբ ու սեքսուալությամբ, որ մոռանում են կյանքի մնացած ոլորտների մասին: Չեն մտածում, որ մարմինը մարդուն տալիս է բնությունը, դա իրենց շնորհքը չի: Ժամանակի ընթացքում նույն բնությունն էլ թոշնեցնելու և խամրեցնելու է այն: Երբեմն այդպիսիներին քիչ է մնում մոտենաս ու տեղեկացնես, որ գլուխը միայն ուտելու և ադամանդե ականջօղ կրելու համար չի: Պետք է լցնել այն, գոնե նրա համար, որ երբ ծերանաք, մարդ լինի, որ հետներդ խոսել ուզենա: Մի մոռացեք, այդ հիմա է, որ մարմնին նայելով և այն ցանկանալով է, որ չեն նկատում ձեր դատարկությունը:

 

Ալինա Դերձյան