Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վ.Կովալենկոն արդեն որերորդ անգամ այսօր կրկնել է, որ առանց Ռուսաստանի մենք կկորցնենք ոչ միայն մեր պետականությունը, այլև կկորչենք որպես ժողովուրդ: Համարյա նույն բանը նա 2008-ին ասել էր վրացիների մասին, ու այդ պատճառով վռնդվել էր նրանց երկրից: Այսօր պիտի խոստովանենք, որ, ի տարբերություն վրացիների, մենք իրոք կախված ենք ռուսական գործոնից՝ Թուրքիայի հետ սահման, զենք, աշխատանք:

 

 

Բայց կարծում եմ, որ մեր երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգն այն աշխարհ ուղարկելուց հետո, որքան էլ դա դժվար լինի, մեր ճակատագիրը կվերցնենք մեր ձեռքը՝ շնորհակալ լինելով կովալենկոներից, որ մեզ ստիպեցին հասկանալ, որ որևէ ժողովուրդ չի կարող որպես բարերար ունենալ մեկ այլ ժողովուրդ, և զարգանալու և կամ գոնե գոյատևելու համար ամեն ժողովուրդ ինքը պետք է լինի իր ճակատագրի տերը:

 

 

 

Վախթանգ Սիրադեղյան