Հարգարժան հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելուս' ձեզ համարում է հող տվող դավաճան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ես չեմ ուզում հավատալ, որ Արցախի համար կռվող հրամանատարները էնքան վախկոտ են, որ չեն համարձակվում հակադարձել էս մարդու ասածներին:
Ես վստահ եմ, որ գենշտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր ուսադիրները հարգող գենեալ է:
Ես ուզում եմ հավատալ, որ Ջալալ Հարությունյանը, ով, բարեբախտաբար, դուրս գրվեց հիվանդանոցից, սպայի պատիվ ունի:
Էս մարդը, ով պարբերաբար ղժղժում էր, թ մեկդ հանկարծ չսխալվեք ու չկասկածեք, ու որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, էս մարդը, ով ասում էր, որ բանակցությունները ինքը սկսել է իր զրոյական կետից, էս մարդը, ով միայն նրա համար, որ «հերոսական» լայվ մտնի և ասի, որ նախկինները հանձնեցին «Լելե Թեփեն», բայց ինքը հերոսաբար ազատագրեց, էս մարդը հիմա ասում է, որ մեղավոր են բոլոր' բացի իրենց:
Մեղավոր եք դուք, հրամանատարներ, որովհետև էս մարդը մարտ չի ղեկավարել:
Ինչ արել եք' արեք եք դուք, մարտերը ղեկավարող հրամանատարներ: Ուստիևէ' եթե կա դավաճան, ապա դա դուք եք հարգարժան սպաներ:
Ու հիմա, եթե դուք շարունակեք լռել և չհրապարակեք իրականությունը, որը շատերը ու շատերս գիտենք, էս մարդը լիիրավ իրավունք կունենա վաղը ձեզ դատելու պետական դավաճանության, Արցախը հանձնելու և 5 հազարից ավելի զոհերի համար։
Ու վստահ եղեք, որ իր ժեխը կխրախճանի, որովհետև ժեխը սիրում է արյուն և կախաղաններ: Բնականաբար' ուրիշի արյունը և կախաղանների վրա ճոճվող ուրիշի մարմինը: Ժեխը մարդկության ստեղծման օրվանից պահանջել է արյուն և հաշվեհարդար:
Հիմա դուք որոշեք' հարգո՞ւմ եք սպայի ձեր պատիվն ու ասում եք ճշմարտությունը, որը գիտեն շատերը, թ՞ե էս մարդը ձեզ դատում է որպես հող հանձնող, սխալ մարտ ղեկավարող դավաճաններ:
Ժամանակը, պարոնայք գեներալներ, աշխատում է ձեր դեմ»։