Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամենամեծ ցավը ի՛մն է։
Արցախյան հողը ազատագրվել է իմ ու իմ հարյուրավոր , հազարավոր ընկերներների արյան գնով։ Թող առավել հայրենասերի տպավորություն չստեղծեն այն մարդիկ, թեկուզև արմատներով արցախցիներ, որոնք ոչինչ չեն արել Արցախի համար, դեռ ավելին՝ լքել են Արցախը, խանգարել և գործել են ի նպաստ թշնամու։ Ամենամեծ ցավը ես եմ կրում, քանզի իմ և ընկերներիս արյունը հեղվեց Հայաստանի սահմաններին, Կարաչինարում, Շահումյանում, որտեղ տեսա առաջին դավաճանությունները։ Արցախի ամեն մետրի վրա մենք կռիվ ենք տվել Շահումյանից մինչև Ջաբրաիլ, հյուսիսից մինչև հարավ։ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մեկ օր չենք լքել մարտադաշտը, կողքիս զոհվել են ջոկատիս տղաները։ Իմ ձեռքով Մոնթե եմ աճեցրել , Շահումյանում սովորեցրել զինվորական մասնագիտությունը, և երաշխավորել որպես հզոր հրամանատար։ Կողքիս եղել են և դավաճաններ և հավատարիմներ։ Արցախցի բազում զինվորականներ, հրամանատարներ , որոնցից Վլադիմիր Բալայանը իր անմնացորդ հավատարմությունն է ցուցաբերել ինձ ՝ տեսնելով և հասկանալով ամբողջ պատերազմական ողջ դաժան իրականությունը։ Փրկել ենք Արցախը, ազատագրել այն տարածքները, որոնք այսօր վիճարկվում են, 30 տարի Հայաստանի իշխանությունները Արցախը դրել են խաղասեղանին՝ զբաղվել են առնել ծախելու գործով, ամրացնելու Արցախը, բնակեցնելու և բանակը զինելու փոխարեն։
Ազատագրեցրնք Արցախը , երբ հազարավոր արցախցիներ Արցախում չէին, 30 տարի կռիվ եմ տվել խաղաղ պայմաններում Արցախի հզորացման համար, պայքարել եմ մեծ թալանի դեմ։ Բայց ընդդիմանալու համար կրել եմ ամենամեծ կորուստները։
Դիվանագիտական հարթությունում 30 տարի քննարվեց միայն մե՛ր ազատագրած հողերի ետ վերադարձնելու հարցը։
Ո՞ր իրավունքով։ Ձեզանից ո՞վ էր հող ազատագրել, որ ծախում էիք իմ ազատագրած հողը, արյունը, իմ ընկերների դիակները։
30֊ամյա դիվանագիուտության արդյուքում մեզ դեմ տվեցին 30֊ամյա քննարկումների արդյունքում կազմված խայտառակ փաստաթուղթ։
Մեզ դավաճանեցին պատերազմի դաշտում այս անգամ և՛ս։ Մե՛ր, իմ աչքերով առաջին օրից պատերազմի ամենաթեժ տեղում, ամսից ավել տևած պատերազմում կատարվածը ներկա իրավիճակի ողջ պատկերն է։
Փաստը արձանագրված է, բայց մենք , իմ ընկերները, հատկապես 30 ամյա պատերազմի դխոխքի բոհով անցածներս, մեր նախնիների հողը չենք թողնելու թշնամուն։
Այն հողերը, որը ներծծված է մեր արյամբ, մեր արյամբ էլ ազատագրելու ենք»։