Ինչ էլ որ այսօր անեք, ում էլ որ տաք ձեր ձայնը, հիշե՛ք՝ մեկ տարի առաջ ձեր եղբայրներն ու զավակները իրենց արյամբ և ոսկորներով պաշտպանեցին հենց ձեզ, ոչ թե այն դուրսպրծուկներին, ովքեր փորձում են վախեցնել ձեզ և գնել ձեր ձայները։
Ամեն մի դրամով, որ տրվում է որպես կաշառք, նրանք թքում են ձեր երեսին, թքում են մեր զոհված եղբայրների շիրիմների վրա, և երբ վերցնեք տեղեկագիրը, մտնեք ընտրախցիկ, մի պահ փակեք ձեր աչքերն ու հիշեք ՆՐԱՆՑ. «Շնորհակալ ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ մեզ ապրելու հնարավորություն նվիրեցիք»։