Երբեմն զարմանում եմ, թե ինչպես կարող է մարդկանց արյունատար անոթներում արյան փոխարեն այդքան շատ թույն կուտակված լինել ու շրջանառվել: Կարդալով բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումներ' այն համոզմանն եմ գալիս, որ շատերը գրում են ոչ թե "անկեղծության" արյան կաթիլներով, այլ հոգևոր թույնի անսպառ քանակով:
Հավանաբար սրա պատճառներից մեկն էլ այն է, որ իրենց ներքին գաճաճի, կիսատության պատճառով դատապարտված են սեփական նշանակալիությունը զգալ բացառապես դիմացինին նսեմացնելու շնորհիվ: Ախր դիմացինին փոքրացնելով չեք մեծանում, պիտակավորելով չեք ազնվանում:
Արյամբ գրում են մեծերը, իսկ թույն են տարածում մեծ դառնալու կարոտախտով տառապող ոչնչությունները:
Արմեն Սարգսյան