«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմական-եղբայրական միջավայրից մտա Ֆեյսբուք ու տեսա, որ ստեղ արդեն սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր են պտտվում:
     Որ ասացին՝ սկզբից չհավատացի: Բայց արի ու տես, որ իրոք պատերազմի ժամանակ սահմանադրական կարգ են ուզում տապալեն (առնվազն՝ դատելով Վազգեն Մանուկյանի կոչից):
     1990-ականներին Ադրբեջանի պարտության պատճառներից մեկը հենց ներքին խմորումներն էին...: Ու հիմա Հայաստանում ոմանք փորձում են սահմանադրական կարգ տապալել: Սկի չգիտեմ, թե ի՞նչ ասեմ»: