«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային անվտանգության ծառայությունը պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյե» կենտրոնի հետաքննության հիմքով:
Մասնավորապես, անհրաժեշտ է քրեական գործ հարուցել ՔՕ 299-րդ (պետական դավաճանությունը) և ՔՕ 302-րդ (լրտեսությունը) հոդվածներով և հետաքննել մի շարք անձանց (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների) կողմից, ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու դեպքերը:
Այդ անձանց թվին, ըստ հրապարակումների, պատկանում են նաև ԱԱԾ նախկին երկու տնօրեններ Կառլոս Ղազարյանը և Արթուր Վանեցյանը:
Ավելին՝ ԱԱԾ-ն պետք է գործուն միջոցներ ձեռնարկի իր շարքերում (մասնավորապես՝ հակահետախուզությունում) ռուսաստանյան գործակալների ու դրանց ցանցերի բացահայտման ուղղությամբ»: