Ճափեզրին կայանված КАМАЗ-ը , այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։
«Երեկ ասացինք հետ տարեք, չօգտվեցին մեր բարությունից։
Հազիվ տագնապի մեջ թաքնվել էին ոստիկանական պատի հետևում ։
Հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն։
Ու մի բան էլ, պահնորդների մեջ գտնվող էն մարդկանց, ովքեր կկարդան այս գրառումը ։
Տղերք, ձեր արածը չի տարբերվում ռամիլ սաֆարովի արարքից։
Հայ մարդուն չի սազում թուրքավարի պահվածքը։
Դեռ ուշ չի սխալները ուղղելու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել, «Լիդիան»-ը հեռացրել էր մուտքի մոտ կայանված՝ Ամուլսարի պահապանների ավտոմեքենաները։