Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պապս եղել է օպերայի կառուցման շինարարության ապրանքագետը,ով ծնունդով Իգդիրից էր, տատիկս ակունքներով Կարինից,իսկ Շատիկյանների մի կողմը իրոք բնկներ էին՝ երևանցիներ:Մայրական կողմս Վանից ու Ղարսից, մայրական տատիկս Վանից գաղթելուց հետո ծնվում է Երևանում Աստաֆյան փողոցում,հետո տեղափոխվում են Թիֆլիս,որովհետև Վանից հետո Երևանը շատ անգույն էր:1930 թ Սուրեն պապս,ով Իգդրից էր՝ Պուշկինի 35 հասցեյում.կառուցվող շենքի շինարարությանը մասնակից է,այդ ընկերական շենքը կառուցվոuմ է(կոպերատիվ) հիմունքներով, համ գումար են դրել, համ հանգստյան օրերին մասնակցել են իրենց շենքի շինարարությանը :Հայրս 1933թ ծնվել է այդ տանը մահացել է 2001թ նույն տանը: Ես 1962թ եմ ծնվել նույն հասցեում,հորս պապական տունը եղել է Բյուզանդի, առաջվա Սվերդլով 28 հասցեյում:Մեր Պուշկինի 35 հասցեյի բակը քաղաքի ամենամեծ բակերից մեկն էր, հինգ հարկանի շենքի՝ ամեն մուտքում ապրում էր իմ հիշողոթյամբ, մոտավորապես 60-70 մարդ, որովհտև (կոմունալկա) էր, մեր շքամուտքի դռները չէին փակվում, մենք երեխաներս ազատ վազոմ էինք մեկս մյուսի տուն,ընդամենը դուռ էինք ծեծում ,որ ներս մտնենք:Մեր այդ ահռելի բակի երեխաները այնքան շատ էին , որ ֆուտբոլը հերթով էնք խաղում, հոկեյը նույնպես: Բակային ցանկացած խաղի մասնակցելու համար սպասում էինք, սկզբում մեծերը,միջին տարիքը, հետո փոքրերն էին սկսում, որովհետև խաղադաշտը մեկն էր,որը երկու կլոր լողավազաններ ուներ,փայտից սարքված մի մեծ տանիքով բացօդյա խաղանոց կար,փայտե հատակով,որը հրդեհից քանդվեց,մեր բակի մարդիկ բոլորը գիտեին ով արեց,բայց լռեցին:Մեր այդ մեծ բակին ասոմ էին (Հաջու-Բաղչա),որովհետև մեր բակի այգեպանը,որին մենք չէինք տեսել, միայն տաիրքով մեծերն էին հշում հաջիին՝ ըստ երևույթին մահմեդական էր եղել, ով ուղտ էր գնացել Մեքքա,կամ հայ էր,ով Երոսաղեմ էր գնացել:Երկու դեպքում էլ հաջի էին ասում այդպես ընդունված էր:Մեր բակը մի կանաչապատ այգի էր ,մեր ժամանակ արդեն Հայկո պապիկն էր այգեպանը, որտեղ պահմտոցի խաղալուց այնքան թփառատ տեղեր կաին, որ դժվար էր լինում մարդ գտնելը:Հաջու Բաղչեն քաղաքի հայտնի բակերից էր,այստեղ ապրոմ էին տարբեր մասնագիտության մարդիկ,այն հարուստ մարդկային խառնվածքներից և տարբեր ազգերից կազմված մի մեծ ընտանիք էր,իսկ Անդրուշի չափազանց բարձ փռշտոցից՝ ամեն առավոտ մարդիկ արթնանում ու գործի էին գնում: Ոչ մեկիս մտքով բնիկ երևանցի հասկացողությունը չէր անցնում,չնայած նրան ,որ կաին նաև իսկական բնիկներ,որոնք անցած դարից էին դեռ այս գավառական քաղաքի բնակիչ եղել:Երևանցիներիս մեծ մասը եկվոր էին, ով արևմտյան Հայաստանից, ով Բաքվից, Ռուսաստանից,Թիֆլիսից և այլն:Մեր բակում ապրում էին ռուսներ,եզդիներ էլ մնացածը չեմ հիշում ստույգ:
Վերևում ասեցի որ ամեն մուտքում ապրոմ էր 60-70 մարդ , եթե պրոսպեկտի կողմն էլ հաշվեմ, որին չգիտես ինչի ասում էինք (խուժանների) հայաթ՝ ուրեմն 20-25 մուտք ուներ այդ մեծ բակը չհաշված երկու բակերի արանքում պահպանված 18-րդ դարից պահպանված մի մեծ շենք:
Մեր երկու բակերում միասին,որտեղ ապրում էր մոտավորապես 1300-1400 բնակիչ՝ այսօր 10 հնաբնակի ընտանիք չես գտնի:
Հ.Գ.
Ես դեմ եմ այս ծանր ու անհասկանալի պայմաններում հարկերի բարձրացմանը: Ցանկացած հապճեպություն՝ այսօր պայթյունավտանգ է, տասը չափեք մեկը ձևեք»: