Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թորոսյանը այսօրվա առողջապահության հրամանատարն է,իսկ այս չարաբաստիկ հիվանդությունը թշնամի,որը աշխարհի մարդկությանը պատերազմ է հայտարարել:
Պարոն հրամանատար,ո՞նց կարելի է այդպիսի հուսահատեցնող դեմքի արտահայտությամբ, ամիսներ շարունակ խոսել մարդկանց հետ՝ սարսափեցնող, միայն վախ տարածող տոնով, սա հակաբժշկություն է:
Հասկանում ենք, որ ծանրաբեռնված եք աշխատում, հասկանում ենք,որ մարդիկ հոգնում են, գիշեր ցերեկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, բայց բժիշկ լինելն այն մարդասեր մասնագիտությունն է, ով պարտավոր է ցանկացած իրավիճակում պոզիտիվ հայացք ու խոսք ունենալ:
Բժիշկն առաջին հերթին հոգեբան է, նրա ամեն խոսքը դեղից կարևոր է: Տնաշենը այնպես է խոսում, (կարծես բոլորս մահացել ենք, բայց չի ասում դրա մասին,որ շատ չտխրենք) Վ.Ս.:
Ո՞վ է ասել , որ նախարարը պետք է խոսի, նախարարը կազմակերպիչ է, կան նեղ մասնագետներ, բժիշկներ,ովքեր հոգեբանորեն ավելի կոփված են՝ թողեք նրանք խոսեն: Առանց այն էլ մարդկանց հոգեբանական վիճակը մեղմ ասած այդքան էլ փայլուն չէ:
Չէի գրի սրա մասին եթե չգիտակցեի, որ այդ մարդը և նրա խոսքը շատ բացասական է ազդում շատերիս վրա:
Ազատեք այդ մարդուն խոսք ասելու պարտականությունից, թող չխոսի, թող կազմակերպի իր դժվար և պատասխանատու գործը»: