2002 թվականի Մունդիալն իմ համար յուրահատուկ նշանակություն ունի, ես գիտակցական կյանքում առաջին անգամ աշխարհի խաղեր էի նայում: Իմ ֆավորիտներն այդ առաջնության ժամանակ Ֆրանսիան ու Գերմանիան էին և այդ ամենի մեղավորները Զիդանն ու Օլիվեր Կանն էին:

 


Առաջնությունը նայում էի մեծ հաճույքով ու իմ համար երրորդ հավաքականը, որը դարձավ ֆավորիտ դա Խորվաթիայի հավքականն էր: Իհարկե այդ առաջնությանը խորվաթները խմբում գրանցեցին 2 պարտություն և մեկ հաղթանակ ու գրավեցին երրորդ հորիզոնականը, որը նրանց թույլ չտվեց դուրս գալ փլեյ օֆֆ, բայց նրանց Իտալիայի դեմ խաղն ու իրենց շախմատաձև մարզահագուստը, որը երևի թե աշխարհի ամենագեղեցիկներից մեկն է, ստիպեցին ինձ Խորվաթներին երկրպագել:

 


Ես Խորվաթ ֆուտբոլիստների անունները չգիտեմ: Աստղայինով տառապող ֆուտբոլիստներ չկան, խաղում են որպես մեկ թիմ ու, որ ամենակարևորն է պայքարում են մինչև վերջ: Նվիրված են հավաքականին ու գլուխ չեն պահում: Իսպանիայի հետ խաղը այս խոսքերիս վառ ապացույցն են:
Խորվաթները նաև ունեն մի առանձնահատկություն: Հաղթում են այն թիմիերին, որոնց ես չեմ սիրում, 2002-ին՝ Իտալիա, 2016-ին՝ Իսպանիա, այ որ Պորտուգալիայի աչքն էլ հանեն դեմ չեմ լինի: Առաջնությունը դեռ չսկսված ես ռանձնացրել եմ 4 հավաքակական՝ Գերմանիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Ալբանիա: Ամենայն հավանականությամբ Ալբանիան կլքի առաջնությունը, բայց մնացած երեքն այս առաջնությանը դեռ խոսք ունեն ասելու: Հիմա անկեղծ ցանկանում եմ, որ Խորվաթիան դառնա Եվրոպայի այս տարվա չեմպիոն:

 

Էդգար Խաչատրյան