«Որքան հասկացա խորհրդարանական դեբատներից՝ ինձ՝ կենսաթոշակառուիս այս ծանր պայմաններում գոնե եւս մի հավելյալ ամսական կենսաթոշակ վճարելու պահանջը պոպուլիզմ է…

Միայն չհասկացա ինչու է պոպուլիզմ այն դեպքում, երբ ոչ մեկը մի բառ էլ չասաց՝ եկեք մենք, պատգամավորներս, կառավարության անդամներս, գոնե այս վատ ժամանակներում հրաժարվենք մեր հսկայական պարգեւավճարներից… Գեթ մի հոգի չգտնվեց, որ նման բան ասեր… Գեթ մի հոգի…»:

Արմեն Դուլյան