Վահան Իշխանյանը գրել է․
«Հետևելով վերջին իրադարձությունների վերաբերյալ մի շարք հայ մտավորականների արձագանքին
Երբ իշխանության մեղքով համաճարակից 400֊ից ավել մարդ է մեռնում, հազարաներն էլ հիվանդությունից առողջությունը կորցնում են, մեղքը կոչվում է անփորձություն, իսկ երբ այդ «անփորձների» հարժարականն են պահանջում, կոչվում է հանցագործություն։
Երկար֊բարակ հեքիաթները թե Ծառուկյանին կալանավորում են ֆինասական խախտումների, ընտրակշռքի համար իրար պատմելով ջան ասեք ջան լսեք, կողքից մի քանի ապուշ էլ կարող է հավատան։ Բայց էդքան ժամանակ մի ծախսեք այս հեքիաթի վրա, պիտի սկսեք նոր հեքիաթ հորինել, որ երբ բռնեն Արթուր Վանեցյանին, անմիջապես պատմելու բան ունենաք։ Թե՞ ժամանակը չարժի խնայել, մեկ է ԱԱԾ֊ն հեքիաթի սյուժեն կտա՝ և՛ տեքստով և՛ տեսագրությամբ, ձեզ կմնա գեղարվեստորեն հյուսելը»։