Վահան Իշխանյանը ֆեյսբուքում գրել է.

«Ներողությամբ փոխհատուցվող կյանքեր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարդու ոտք է տրորե՞լ, թե՞ գինի է թափել ինչ որ մեկի հագուստին, որ ներողություն է խնդրում։
Միայն այսօր կորոնավիրուսի համաճարակից մահացել է 23 հոգի, իսկ համաճարակի սկզբից 327 հոգի է մահացել, իսկ կողքի Վրաստանում այդ ամբողջ ընթացքում 13 հոգի է մահացել, այսինքն Հայաստանում առնվազն 300֊ի մահվան համար մեղավոր է կառավարությունը։
Այսօր Վրաստանում 14 վարկված է հայտնաբերվել, իսկ Հայաստանում 566, ընդհանուր Վրաստանում վարակվել է 831 հոգի, Հայաստանում 14669:
Իսկ Հայաստանում, երբ նախարարը սկսեց խոսել հիվաների սորտավորման անհրաժեշտությունից, ապա սորտվորեցին և մարդիկ սկսեցին մահանալ այն պատճառով որ բուժօգնությունը չէր հերիքում, պարզվեց որ առնվազն երկու բուժհաստատություն կա, որոնք 3 ամիս առաջ պատրաստվել էին համաճարակին, սակայն նախարարությունը չէր օգտագործել նրանց հնարավորությունները, որն ուղղակի սպանություն է։
Թորոսյանը ասում է. «Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք», իսկ հապաղելու համար Իտալիայի վարչապետ Կոնտեին կանչել են դատախազություն բացատրություն տալու, քաղաքացիները կառավարությանը մեղադրում են, որ համաճարակի կանխարգելմանն ուղղված գործողություններն ուշացնելու պատճառով բազմաթիվ մարդիկ են մահացել։ Պատկերացրեք, եթե պարզվեր Իտալիայում կորոնավիրուսով հիվանդներ ընդունելու համար պատրաստ բուժհաստատություններ են եղել, սակայն կառավարության պատճառով հիվանդներ չեն հասել նրանց, ի՞նչ կլիներ։
Եթե ներողությունը քաղաքավարական ակտ չի, մեղքի զգացում է պարունակում, ապա որոշակի գործողություն պետք է ներառի, եթե նախարարն է զղջացել, ապա առնվազն պիտի հրաժարական տա, բայց նախարարը շարունակում է պաշտոնավարել, ներողությամբ քաղաքավարություն է խաղում այնտեղ ուր ողբերգություններ են լինում։ Բանտում գիտե՞ք ինչքան կալանավոր կա, որ ներողություն են ասել, բայց ներողությունը չի ազատել կալանքից, իսկ նախարարը մի ներողությունով ուզում է փոխհատուցել մարդկանց առողջություններն ու կյանքերը՝ սխալվել էի՝ կներեք, որ հիվանդացաք, մեռաք»։