Բոցն էն ա, որ ֆեյքերի ֆաբրիկայով և խիստ պարանոյիկ զանգվածով լծվել են ապացուցելու, որ էս առողջապահական կոլապսի ողջ մեղավորը անգրագետ Պողոսն ա, ով չի պահպանում կարանտինի կանոնները, դիմակ չի կրում, ձեռնոց չի դնում, հեռավորություն չի պահպանում: Մեղավորը Պողոսն ա, ու ոչ մի դեպքում նախարարները, վարչապետն ու, ընդհանրապես, իշխանությունից ոչ մեկ մեղավոր չէ, պողոսներն են անպատասխանատու:
Հետո նայում ես էս նկարին ու հասկանում, թե որտեղից ու ումից են Պողոսները կրկնօրինակում այդ անպատասխանատու վարքը, թե ինչու դիմակ ու ձեռնոց չեն կրում ու, Փաշինյանի ասած, սաղ օրն իրար քիթ մտած են:
Դուք, ոչ այդքան հարգելի Պողոսներ, արժանի եք էս կլոունադային, մենք՝ չէ: