Բանաստեղծ Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տարօրինակ է։ Ալիևն ու Փաշինյանը կարծես իրար շատ լավ են հասկանում ու ինչ-որ պայմանավորվածություն կա, որի մասին ՀՀ և ԱՀ քաղաքացին դեռևս ոչինչ գիտի։ Հետաքրիր է, թե ո՞վ է կուլիսների ետևում՝ Տրամպը՞, թե՞ Պուտինը։ Եվ այս ամենի պաստառին Արցախում գեներալների կադրային փոփոխություններ են կատարվում։ Ինչու՞։ Չի՞ կարելի արդյոք վերընտրվել հետո դիմել այս քայլերին։ Փաշինյանը որ սիրում էր ամեն բան բացատրել ու գործել ժողովրդի անունից, կարծես թե բան չի՞ ուզում ասել։
Եվ ի՞նչ է նշանակում՝ «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ հանուն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության»։ Հանուն ո՞ր տարածաշրջանի։ Դուք տարածաշրջանի վարչապետությա՞նն եք հավակնում, թե՞ Հայաստանի Հանրապետության։ Եվ ու՞ր մնացին ավանդական ձևակերպումները, ասենք «Հանուն Հայ ժողովրդի բարօրության», կամ՝ «ՀՀ և ԱՀ անվտանգության»։ Հիմա էլ տարածաշրջանայի՞ն, ապա՝ համաշխարհայի՞ն հեղափոխության ենք հավակնում։ Եվ ո՞րն է Լուկաշենկոյի դերը այս ամենում։ Ինչու՞ է նա իրեն դրսևորում որպես ՀՀ ԱԳՆ խոսնակ։
Կամ այս թվիթերոմանիան ինչու՞ ի հայտ եկավ։ Չի կարելի՞ սեփական ժողովրդին դիմել հայտարարությամբ։ Հարցերը, ավաղ, շատ են»։