Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանելիելյանը իր էջում գրել է․

«Այսօրվա կռվի ողջ պատմությունը։ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, նույն ինքն՝ հայտնի «Մեր հարևան Պողոսը չի կարող քվեարկել Ամուլսարի մասով, քանի որ հիմար է», ի նկատի ունենալ ողջ Հայ ազգին, ապրիլի 27-ին ԱԺ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ ամբիոնից առաջարկեց, որ անձամբ իրեն զանգահարեն՝ հայտարարելով իր հեռախոսահամարը, ցիտում եմ բառացի իրեն. «Առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ հեռախոսահամարը հնչեցնել՝ 094-036-0XX, մեր բոլոր քաղաքացիները, որոնք ունեն որոշակի խնդիրներ և չեն կարողանում կապ հաստատել պատկան մարմինների կամ ինձ հետ, կարող են ուղիղ զանգահարել ինձ նման խնդիրների դեպքում»։

Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարում է , որ մոտ 120 սոված քաղաքացիներ են իրեն զանգահարել, Լուսավոր Հայաստան կուսակցություն է իմ համարը տարածել։ Էլ չասեմ Սասունի սադրանքը, Էդմոնին հարվածելը, ինձ թվում է բոլորիս հիշողության մեջ թարմը կմնա։ Հա չմոռանամ՝ աչքիցս չվրիպեց Նիկոլ Փաշինյանի դահլիճից ճողոպրելը, տղամարդուն վայել չի կռվի դաշտից փախնելը, Փաշինյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը երբեք չի կարող լինել Գերագույն Գլխավոր Հրամանատար։

Վերջում էլ եկավ հայտարարեց Փաշինյանը, խնդրում եմ ուշադիր կարդացեք էս մասը՝ «Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, ով մեզ սադրի բռնությամբ, փռելու ենք ասֆալտին»։

Քաղաքականության և խոսքի արժեզրկման նուրբ արվեստ։

Հ.Գ. Բաբկեն Թունյան նորմալ է, որ ՀՀ քաղաքացիները զանգում են քեզ, ՀՀ քաղաքացին է քեզ մանդատ տվել, եւ, որ, գիշերվա հազարին էլ քեզ զանգեն էլի նորմալ է։ Դու ծառայում ես ՀՀ քաղաքացուն»։