Պետրոսին հանեցին վսյոժե էս անթասիբները։ Թերթում եմ ֆեյսբուքը ու չեմ գտնում Պետոյին, մե՛ր Պետոյին աջակցող և ոչ մի գրառում, ոչ մի հեշթեգ։ Էս ի՞նչ եք անում, ժողովուրդ, ինչի՞ չեք ընդդիմանում էս խայտառակ որոշմանը։ Կարծում եք միայն չաղերի հետևից ե՞ն գալու, բացարձակ, վաղը արդեն նորմալ մարդկանց հետևից սկսելու գալը ու Աստված հեռու պահի, բայց վայթե դրանից հետո էլ իմ հետևից գան։ Ես այսօրվանից բոյկոտում եմ հանրայինի լուրերը ու դիմում եմ էս խայտառակ որոշումն ընդունողներին։ Լսե՛ք, հոգու խորքում ես էլ եմ չաղ, շատ չաղ եմ, հենց հիմա իմ հետևից էլ եկեք եթե տենց ա։ Չե՛ք մարսելու Պետոյին, ինքը լռվելու ա ձեր հաստ աղիքում ու դուրս չի գալու մինչև չսպանի ձեզ։ Դուք Պետոյին լավ չգիտեք, իսկ ինքը լավ գիտի հաստ աղիքի կառուցվածքը։ Կտեսնեք…

#ԵսՉաղեմ

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: