Ես հող չհանձնելու մասին պետական դիրքորոշում արտահայտելու միայն մի հիմք գիտեմ. հզոր երկիր կառուցելը` անխոցելի պաշտպանական համակարգով, գերժամանակակից զենքերով, ռազմաարդյունաբերական համալիրներով: Մյուս ձևը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հարձակումը կանխելու համար Հայաստանը սկուտեղի վրա Ռուսաստանին նվիրելն է, մեր երկիրը այդ գերտերությունից կախվածության մեջ դնելը` միևնույն ժամանակ հույսը դնելով մեր ընտանիքներում մեծացող տղաների հայրենասիրության, անձնազոհության վրա ...
Լևոնին հանեցին հող հանձնելու համար: ՕԿ: Իսկ չհանձնողները ինչ արեցին? Քանի տեսակի զենք գնվեց, ռազմական գործարան կառուցվեց Հյուսիսային պողոտաների, Լինսիի գումարներով շինարարական փուչիկ փչելու, Աֆրիկաներում առյուծ որսալու, մեկը մյուսի հետևից արտասահմանյան բրենդեր ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ հիմքերով ներկրելու ու դղյակային ավաններ կառուցելու փոխարեն??? Քանի^
Ինչու պատերազմին ամեն վայրկյան պատրաստվող պետությունը Իրանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի փոխարեն Երևանի կենտրոնի այգիներն էր ոչնչացնում ու տեղը ռեստորաններ ու սրճարաններ կառուցում??? Գուցե որ միակ հույսը Ռուսաստանի ճամփան լինի??? Նույնը` Իրանից ՀՀ գազատարի հետ կապված:
Ինչ արվեց իբր չհանձնող ռեժիմների կողմից, որպեսզի այդ ամենի գինը չլինի երկրի ինքնիշխանությունը ու հայ զինվորի կյանքի գինը??? Գրեթե ոչինչ...
Իզաբելլա Աբգարյան