Իսպանացի լրագրող Րիկարդո Մոնտանյանան դիմել է Ադրբեջանի դեսպանատուն և խնդրել, որ իրեն հանեն երկրի «սև ցուցակից», որտեղ հայտնվել էր Արցախ այցելելու պատճառով:
Րիկարդոն դիմումի մեջ հայտնել է, որ անձամբ ինքը Արցախը համարում է ադրբեջանական տարածք, Արցախ այցելելուց հետո էլ իր պատրաստած նյութի մեջ նա Արցախը ներկայացրել է, որպես Ադրբեջանի մի մաս: Նա հարգում է Ադրբեջանի օրենքները և զղջում է , որ այցելել է Արցախ:
Հաջորդ անգամ ամեն մի անշնորհակալի Արցախ բերելուց կարելի լավ տնտղելի, թե ով է և ինչ է իրենից ներկայացնում: Մինչ Արցախ գալը նորմալ պետք է բացատրվի Արցախի դերը և նշանակությունը Հայաստանի կյանքում: Մինչ Արցախ հասնելը պետք է լուրջ դասընթացներ կազմակերպել, որ արդյունքում այսպիսի թյուրիմածությունները ոտք չդնեն Արցախ, դնելուց հետո էլ այսպիսի փնթի կերպով չարդարանան:
Աշոտ Ասատրյան