Նախկին զինծառայող, սպա Սոցիալական շարժման համահիմնադիր-անդամ՝ Ցոլակ Էդուարդի Խաչատրյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի պարոն Փաշինյան, թեև այսօրվա դրությամբ գոյություն ունեն բազմաթիվ հարցեր որոնց անհրաժեշտ է անրադառնալ և որոնք Դուք կամ պարզապես դրանք անտեսում էք, կամ էլ դրանց տալիս էք այնպիսի մեկնաբանություններ որոնց առնչությամբ ընդհամենը 24 ժամ անց հրապարակվում են այնպիսի փաստեր, որոնց ներքո Ձեր կողմից տրված մեկնաբանություններն պարզապես ընդունում են՝ ամոթալի տեսք, սակայն հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակն ես զերծ կմնամ այդ հարցերից մեծամասնությանը անրադառնալուց և կանրադառնամ այս պահին ՀՀ-ում տիրող իրավիճակին սերթ առնչություն ունեցող մեկ հարցին:
Այսպիսով.
Հարգելի պարոն Փաշինյան, արդեն բավականին վաղուց իմ կողմից բարձրաձայնվում է՝ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց հասանելիք փոխհատուցումների ամբողջությամբ տրամադրման իրավահարցը, որի վերաբերյալ անմիջապես Ձեզ բազմաթիվ դիմումներ են ներկայացվել:
Հարգելի պարոն Փաշինյան, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 02-ին թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված և 22.01.2020թ-ին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի (որոշման), ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի համապատասխան որոշման պահանջերից պարզապես ուղղակիորեն բխում է այն, որ՝ պետությունն պարզապես պարտավորվածություն է կրում, փոխհատուցել՝ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց չտրամադրված ամենամյա արձակուրդները՝ չտրամադրված բոլոր օրերի դիմաց:
Հարգելի պարոն Փաշինյան, 2020 թվականի մարտ ամսից իվեր, ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որի հետևանքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, այդ թվում նաև պահեստազորում գտնվող պայմանագրային զինծառայողները, հայտնվել են մի իրավիճակում երբ առաջ է եկել իրենց և իրենց ընտանիքների գոյությունը պահպանելու լուրջ խնդիր:
Հարգելի պարոն Փաշինյան, ես միանշանակ կերպով գիտակցում եմ այն փաստը, որ նման իրավիճակում հայտնվել են նաև բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ որոնք զինվորական մասնագիտության հետ որևէ առնչություն չունեն, սակայն հարկ եմ համարում գիտակցել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը այդ քաղաքացիների նկատմամբ չի կրում՝ չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց հասանելիք փոխհատուցումների ամբողջությամբ տրամադրման պարտավորվածություն: Այսինքն ըստ էության պետությունն գումար է պարտք բազմաթիվ պայմանագրային զինծառայողներին և փաստացի չի ցանկանում այդ պարտքը մարել:
Հարգելի պարոն Փաշինյան, որպիսի Ձեր համար ավելի ընկալելի լինի իմ կողմից սույն բաց նամակում բարձրաձայնվող իրավահարցն ես ցանկանում եմ, կոնկրետ փաստերի հիման վրա մեկ օրինակ բերել (համեմատական քաշել):
Այսպիսով՝ 22.01.2020թ-ից իվեր, գոյություն ունի՝ թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ (որոշում), համաձայն որի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավոր է ինձ որոշակի չափով գումար վճարել հենց՝ չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց: Սակայն մինչ օրս ՀՀ ՊՆ-ն, տարբեր անհեթեթ պատճառաբանությունների ներքո չի կատարում՝ օրինական ուժի մեջ մտած՝ թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված դատական ակտի (որոշման) պահանջները:
Հարգելի պարոն Փաշինյան, այսօրվա դրությամբ ՀՀ-ում ստեղծված իրավիճակն, իր ֆինանասական բաղկացուցիչ մասով, յուրաքանչյուր մարդու մոտ համապատասխան մտահոգություններ է առաջացնում, առավել ևս, որ ես չեմ աշխատում, սակայն թե համապատասխան օրենքի և թե համապատասխան դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի (որոշման) պահանջների համաձայն ես ունեմ իրավունք ստանալու, իսկ ՀՀ-ն ունի պարտավորվածություն ինձ վճարելու այդ գումարը, սակայն նման վճարումն չի իրականացվում, որի պայմաններում առաջ է գալիս իմ գոյությունն պահելու շատ լուրջ մտահոգություն:
Հարգելի պարոն Փաշինյան, հիմա ամենա կարևորն՝ պարոն Փաշինյան, Դուք և Ձեր թիմակիցները նույնիսկ ներկայումս ստեղծված իրավիճակում շարունակում էք ստանալ Ձեր աշխատավարձները, քանի որ դա ամրագրված է համապատասխան օրենքներում, նման պայմաններում անհասկանալի է այն թե ինչու ես չեմ ստանում իմ հասանելիք փոխհատուցումն որն նույն պես ամրագրված է համապատասխան օրենքով, նշեմ ավելին՝ այդ առնչությամբ գոյություն ունի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ (որոշում):
Հարգելի պարոն Փաշինյան, նման պայմաններում բա ուր մնաց՝ օրենքի դեմ բոլորը հավասար են, բա ուր մնաց՝ Հայաստանի Հանրապետությունը իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն է և այլն: Բա պարոն Փաշինյան եկեք Դուք և Ձեր թիմակիցները, մնացածի պես բավարարվեք այդ 26.000 դրամով, կամ իմ պես առհասարակ գումար մի ստացեք, չե որ ինձել է օրենքով հասնում և Ձեզել է հասնում, բազմաթիվ պայմանագրային զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանցել է հասնում և Ձեզել է հասնում ու եթե օրինակ ես կամ որև է մեկն չի ստանում Դուք և Ձեր թիմակիցները ինչու պեք է ստանաք? Ումից էք լավը կամ առավել?
Հարգելի պարոն փաշինյան, ավարտելով իմ սույն բաց նամակը, ակնկալում եմ Ձեր օրինաչափ արձագանքն վերոհիշյալ իրավահարցի առնչությամբ:
Կանխավ շնորհակալ եմ»: