Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարքի Սաքանյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ես մեղադրում եմ…! Լսեք վարչապետի տխրահռչակ ելույթը փետրվարի 6-ին, սա մեզ չի՞ հիշեցնում ոչ այնքան հեռու պատմական անցյալը: Վարչապետը հորինել է «հպարտ քաղաքացու» կերպարը՝ սպիտակների գերակայության վտանգավոր թեզը, որը նման է ազգի վեհացմանը, «ֆաշիզմի» քաղաքական բնորոշմամբ:

Հիշեցնեմ, որ ֆաշիզմը /fæʃɪzəm/ քաղաքական փիլիսոփայություն է, շարժում կամ ռեժիմ, որը հաճախ վեհացնում է մի ազգի և ընդդիմանում անհատին, սատարում է կենտրոնացված ավտոկրատական կառավարությանը, որը ղեկավարվում է առաջնորդի կողմից, խստագույն տնտեսական և սոցիալական կարգավորմամբ և ընդդիմության բռնի ճնշմամբ:

Ո՞ւր եք Դուք առաջնորդում ազգին՝ դեպի նեո-ֆաշիզմ, կամ դեպի ըստ էության մոտնեո-բոլշևիզմ: Բայց սրանք այն «իզմեր» են, որոնք Դուք վախենում էիք խոստովանել: Հետևաբար, «փաշինիզմը»- դա սովորական ֆաշիզմ է, երբ նա, ով գալիս է իշխանության, թքում է սահմանադրության վրա:

Մենք Ձեզ հավատացինք, երբ քայլում էիք, մենք ուրախ էինք իշխանափոխության համար, մենք հավատում էինք Ձեր խոստումներին, մենք սպասում էինք իրական տնտեսական նվաճումներ, մենք կուլ տվեցինք բազմաթիվ սխալներ, մենք միշտ սպասում ենք, որ դուք կմիավորեք աշխարհով մեկ ցրված մեր ազգը: Բայց, երկու տարի անց մենք ունենք այն, ինչ ունենք:

Բազմաթիվ հպարտ և ոչ հպարտ քաղաքացիներ, սպիտակներ և սևեր, ովքեր ոչ մի կապ չունեն նախկին իշխանությունների հետ, այսօր հիասթափված են և հիանալի հասկանում են պետությանը սպասվող վտանգները:

Այսօր «լուռ մեծամասնությունն» է բարձրաձայնել, որ Հայրենիքը վտանգված է! Ձեր ելույթը Ազգային ժողովի նիստում բացեց բոլորի աչքերը: Էմիլ Զոլայի հայտնի խոսքը J’accuse…!(Ես մեղադրում եմ…!)Ֆրանսիայի նախագահին, Ալֆրեդ Դրեյֆուսի կեղծված գործի վերաբերյալ, այսօր դարձել է արդիական մեր ազգի համար:

Եվ ես ինձ թույլ եմ տալիս, քանի որ սահմանադրությունը ոտնահարված է, ուղղել Ձեզ այս խոսքը, ես մեղադրում եմ Ձեզ՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ հակասահմանադրական և չապացուցված հետապնդումների համար, ում փոխարենը կարող է լինել դու, ես կամ մեկ ուրիշը: Ես մեղադրում եմ Ձեզ և նրանց, ովքեր նստած են «փաշինիզմ»-ի ղեկին և դեռ չեն հասկացել վտանգները, որոնք սպասում են երկրին և մեր ազգին՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Սթափվե՛ք»։