Էն ինչ տեղի է ունենում մեր իրականության մեջ' մեծագույն անգրագիտություն է, ինչը կհանգեցնի մեծագույն աղետի։ Մարդիկ շարունակում են միմյանց գրկել, համբուրել, խանութներում ու շուկայում շարունակում են սպասարկել հազացող ու փռշտացող վաճառողներն ու առեւտրականները, երեխաները բակերում են, սրճարաններն ու մայթերը մարդկանցով լի… Քչերն են պատկերացնում, թե ինչ ողբերգություն կարող է պատուհասել մեր հարազատներին, երեխաներին, բարեկամներին…
Որքան հնարավոր է ինքնամեկուսացեք, էս պարագայում յուրաքանչյուրի անմտությունն ու հիմարությունը ճակատագրական կլինի շատերի համար։
Արշալույս Զուրաբյանի էջից: