Ի՞նչ է մտածում և խոսում Նիկոլն այս պահին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա հավելել է. «Դա հետևյալն է.

«...Ես կարող էի չսպանել ձեր երեխաներին, բայց որպեսզի դուք ինձ «ներեք» Շուշիի, Հադրութի, Քարվաճառի ու Քաշաթաղի հանձնումը (որը նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համար էր անակնկալ)' ստիպված սպանել տվեցի 5000-ից ավելի հայ մարդու: Այդպես ավելի հեշտ ստացվեց հանձնելը: Նաև թուրքերն են գոհ ու շնորհակալ»:

Ցանկացած դատարանի համար' զորեղ փաստ-խոստովանություն: ԱԺ-ում Նիկոլը բացահայտ խոստովանել է, որ ինքն է երկրի ողբերգության միակ պատասխանատուն և հեղինակը: Մնում է, որ մենք մեր մեջ ուժ գտնենք ու դուրս բերենք մեր ժողովրդին այս վտանգավոր խայտառակությունից: Մենք իրավունք չունենք մեր ժողովրդին դնել թուրքի ոտքերի տակ»։