Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ դատավոր ենթարկվեց ճնշումների:
Դատարանների նկատմամբ պետական ռեպրեսիան
շարունակվում է։ Այս անգամ դրա զոհ դարձավ Շիրակի մարզի ԸԻ դատարանի դատավոր Ի․ Բաղմանյանը, ով հանդիսանում է բացառիկ որակների տեր դատավոր, հրաշալի մասնագետ, ով, սակայն ճակատագրի հեգնանքով ճնշումների ազդեցության տակ կայացրեց ակնհայտ ապօրինի որոշում։ Խոսքը վերաբերում է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ժ/պ-ի նշանակման անվավերության հայցին, որը քննելով Ի․ Բաղմանյանին ստիպեցին գտնել, որ հայցվորը չունի դատարան դիմելու շահագրգռվածություն։ Ինչևէ, պայքարը շարունակվում է, սպասեք վերաքննիչ բողոքի․․․»: