«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հիշու՞մ եք ինչից ամեն ինչ սկսվեց. Քայլ արա մերժի Սերժին։ Դե եկեք հասկանանք ում ենք մերժել և ինչ ենք մերժել իրականում.
- մերժել ենք Արցախի ազատագրական պայքարի հերոսներին,
- մերժել ենք Առաքելական եկեղեցին
- մերժել ենք հայոց պատմությունը
- մերժել ենք հայոց լեզուն
- մերժել ենք ավանդական ընտանիքը
- մերժել ենք ազգայինը
- մերժել ենք բազմակարծությունը
- մերժել ենք արդարադատությունը

Այս ցուցակը օրեցօր երկարելու է, քանզի մենք գերի ենք ընկել մերժող իշխանության ձեռքերում։
Այո՛, այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ։ Եվ այս ամենը շարունակվում է իրագործվել "ժողովրդի պահանջի" ներքո։
Իմ սիրելի ժողովուրդ, միթե՞ սա է ձեր ուզածը, միթե՞ դուք թույլ եք տալու, որ այս բանդան շարունակի ազգակործան գործը ձեր իսկ անվան տակ։ Սթափվե՛ք և ընդունեք, որ դուք սխալվել եք և դարձել պոպուլիզմի և ստախոսության զոհ։ Հիշե՛ք, կործանարար է ոչ թե սխալվելը, այլ սխալը չընդունելը»։