Հայաստանում իշխանությունը զավթած թուրքական ազդեցության գործակալները հրաժարվում են ԱԺ-ում նույնիսկ քննարկել, էլ չեմ ասում հավանություն տալ, մի հայտարարության նախագիծ, որը ենթադրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Հայաստանի ինքնիշխանության և տարաքային ամբողջականության պաշտպանություն, հայկական հարցի և 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հանձնառություն:

Եթե 3 տարի առաջ ինչ որ մեկն ասեր, որ այս հարցերը պետք է քննարկվեն ՀՀ ԱԺ-ում, կմտածեինք որ թուրքական գործակալ է, քանի որևէ մեկը չէր կարող կասկածի տակ դնել դրանք: Հիմա մենք այն աստիճանի ենք ընկել ու ստորացել, որ հատուկ միջոցներ ենք ձեռնարկում «պողպատե մանդատ ստացած ՔՊ» կոչվող աղանդի ներկայացուցիչներին այս օրակարգով ԱԺ բերելու համար:

Չենք մտածում համազգային կոնսենսուսի մասին, չենք մտածում հայտարարության նախագիծը լրամշակելու մասին, այլ մտածում ենք ոնց դրանց բերենք ԱԺ, «դուխով» գլխարկները դնենք գլխներին ու ստիպենք դիրքորոշում հայտնեն: Փախնում են, վախկոտ նապաստակի պես կուչ են եկել, մտել են ծակերը ու ծպտունները դուրս չի գալիս:

Ոչինչ, մենք ուժեղ ենք, շատ ծանր ժամանակաշրջաններ ենք հաղթահարել, այս աղետն էլ կհաղթահարենք ու սրա միջից դուրս կգանք ավելի ուժեղացած, համախմբված, մոտիվացված ու նպատակադրված:

Մեր տան հիմքերը կրծող էս առնետներին հատ-հատ բռնելու ենք . . .