Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքյան Քրդստանում ապրում են հայեր, ընդ որում, ապրում են համայնքով: Բավականին միասնական համայնք է, բայց...
Բայց այդ հայերը հայախոս չեն, ցավոք սրտի, նոր-նոր Հայ Առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ սկսել են հայերեն սովորել, անկախ տարիքից: Չնայած այն բանին, որ հայերենը Իրաքյան Քրդստանում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ և պետությունը հայերենի ուսուցման համար ծախսերը հոգում է, բայց, միևնույն է, խնդիր կա քրդախոս հայերին հայերեն սովորեցնելու համար: Եկեղեցին միայն կիրակի օրերին է կարողանում հայերենի դասեր անցկացնել, որոնք բավարար չեն, քանի որ մինչև մյուս կիրակի, մարդիկ մոռանում են անցածը...
Ինչ էի ուզում ասել, երբ կորցնում ենք, նոր ենք գնահատում անգին գանձի արժեքը: Ի դեպ՝ Մերձավոր Արևելքում եթե մի փոքր ուշադիր լինես, ապա բոլոր լեզուներում կգտնես հայերեն բառեր, որոնք փոխառված են հենց հայոց լեզվից... Մեր չնաշխարհիկ լեզվով պետք է գեղեցիկ խոսեն ՏՏ ոլորտի մասնագետները, գիտնականները, նկարիչները, ինժեներները, օդաչուները, իսկ դրա համար պարզապես պետք է յուրացնենք մեր արքայական ու ազնվագույն լեզուն:
Հ.Գ. Միգուցե սխալներով ու վրիպակներով գրեմ, բայց ես շնորհակալ եմ իմ Հայոց լեզվի և Հայ գրականության ուսուցիչներին, որ ինձ տվել են այսքան գիտելիք...
Հ.Գ.Գ Հիշում եմ, Հայ գրականության ժամերը ուղեկցվում էր նաև այն բանաստեղծության բառերով երգի ունկնդրմամաբ, որն այդ պահին անցնում էինք ու դա շատ խորը հետք էր թողնում մեզ վրա...»: