12:26
Կարեն Հովհաննիսյան. «Գործարկվել է եռալեզու (թուրքերեն, անգլերեն և հայերեն) համապարփակ տեղեկատվական և վիզուալ նյութեր պարունակող կայք Աղթամարի մասին»

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի հեռահաղորդակցության տնօրինությունը գործարկել է եռալեզու (թուրքերեն, անգլերեն և հայերեն) համապարփակ տեղեկատվական և վիզուալ նյութեր պարունակող կայք Աղթամարի մասին: Կայքն արդեն գործարկվում է, սակայն հայերեն բաժինը դեռ չի գործում:

Կայքում Սուրբ Խաչ եկեղեցու և ընդհանրապես Վանի պատմական մշակույթային արժեքների նկարներն են, որոնք ուղեկցվում են ինֆորմացիոն հոսքով: Պետք է խոստովանեմ, որ հաճելիորեն զարմացած եմ, որ Թուրքիան կարողացել է չխուսափել հայկականից և անգամ մանրամասն ներկայացրել Հայերի ներկայացվածությունը Վանում: Կայքում տեղ գտած 360 աստիճան նկարները նկարված են 14 տարբեր դիրքերից, հիմնական նկարները արված են մինչև լուսաբաց, որպեսզի հնարավորինս կայքի այցելուին կարողանան ներկայացնել Վանը, Աղթամարը և Սուրբ Խաչն իր ողջ վեհությամբ:Կայքում զետեղված է 1000 լուսանկար:
Թուրքիայի հեռահաղորդակցության տնօրեն Ֆահրեթթին Ալթունը խոստովանել է, որ Հայկական Սուրբ Խաչը Թուրքիայի զբոսաշրջության թիվ մեկ կենտրոնն է, և այն գտնվում է պետության բարձր հովանու ներքո, պահպանվում պետության կողմից»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս