Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևն ամեն ինչ անում է, որ վերադարձ լինի 1987-ին։ Այսինքն՝ ամեն ինչ փորձում է սկսել այն կետից, որտեղից որ սկսվել է Արցախյան պատերազմը։ 1987-ին Չարդախլու գյուղում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական բախում, որից հետո Ադրբեջանում սկսվեց հայերի բնաջնջման գործընթացը։

Կրկնում եմ՝ խոսքը վերաբերում է Արցախյան պատերազմի 80-ականների վերջերի վիճակին։

Իսկ նպատակը մեկն է՝ Արցախի փրկված հատվածն ամեն գնով մտցնել Ադրբեջանի կազմի մեջ։ Շուտով կլրանա մեկ ամիսը տխրահռչակ ստորագրությամբ փաստաթղթի, իսկ մենք ոչինչ չենք անում, մինչդեռ Ադրբեջանը բավականին արագ վերադասավորվում է թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ներքին կյանքում․․․»: