11:36
«Մինչ մենք անենք մե՜կ, երկու՜, Թուրքիան անում է մե՛կ, երկու՛, երե՛ք, չո՛րս». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ մենք անենք մե՜կ, երկու՜, Թուրքիան անում է մե՛կ, երկու՛, երե՛ք, չո՛րս…
Այսօր Իրաքյան Քրդստանում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Իրաքյան Քրդստանի ղեկավար կազմի հետ, մասնավորապես՝ Նեչիրվան Բարզանիի հետ: Թուրքիայի ԱԳ նախարարն առաջարկել է Էրբիլին բացել նոր անցակետ Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի միջև: Նույնիսկ մատնանշել է իրեն ձեռնտու վայրը՝ Օվաքոյ բնակավայրի մոտ:
Ճիշտ է, Թուրքիայի ԱԳ նախարարի այս այցը ավելի շատ կապված է ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ, սակայն Թուրքիան փորձում է իր դեմ ուղղված անուղղակի պատժամիջոցները շրջանցել՝ չճանաչված պետության հետ համագործակցելով»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս