Ուրեմն ես դարձել եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի «ֆանատը»։ Սույն միաբջիջ ամիոբան իսկապես վիզ է դրել, որ իշխանության նկատմամբ հանրային ամբողջ դժգոհությունը կենտրոնանա իր վրա, որովհետև դարձել է անպատասխանատու խոսքի գլխավոր սիմվոլը։ Նա քաղաքական պոպուլիստի դասական օրինակ է, շատ սովորական մտասևեռված աբիժնիկ, որի բոլոր ելույթները, նկատեք ԲՈԼՈՐ ելույթները սուտ են։
Ուրեմն ամբողջ կյանքում Գագիկ Հարությունյանին ստորացրած, անվանարկած, վիրավորած, Չորրորդ իշխանությունում ինչ ասես չգրած ուժի ներկայացուցիչն ասում է, որ Հրայր Թովմասյանի հորն ու աղջկեքին ԱԱԾ տանելով, իրենք կարմիր գիծ չեն անցել, այլ անցել է ՀՀԿ-ն, որ ստիպել է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տա։
Նախ, նույն էդ Գագիկ Հարությունյանը, որին միշտ չեմ սիրել իր պաշտոնից կառչած լինելու, անողնաշար որոշումներ կայացնելու, բոլոր նախագահների հետ խնամիական կապեր հաստատելու համար, հա էդ նույն իմ Չսիրելի Հարությունյան Գագիկը մի քանի օր առաջ անձամբ ասել է, որ իրեն չեն պարտադրել պաշտոնից հրաժարվել։ Մի կողմ թողնենք, որ զարմացած եմ, որ այդպիսի բան է ասել։ Իրեն հետևելով, ենթադրում էի, որ իր բնավորության համաձայն, կարող էր Նիկոլի թիմին քծնելու համար, ակնարկեր հնարավոր ճնշումների մասին։ Բայց նույնիսկ օպորտունիստ Գագիկ Հարությունյանը հերքել է դա։
Բայց եթե Գագիկը չհերքեր ու լռեր, դա արդարացնում է Հրայրի ընտանիքի դեմ սկսված արշավը։ Սա ի՞նչ զուգահեռ է։ Սա ի՞նչ արդարացում է։
Վլադիմիր Կարապետյանի մտքի մյուս գոհարներին չեմ անդրադառնում, որովհետև էդքան հավես չկա։ Բայց բոլորին ուղղակի զգուշացնում եմ. Այս տղան դառնալու է ներքաղաքական բախման ու խորը ճգնաժամի պատճառ։ Այս տղան չափազանց վտանգավոր է ու արջի ծառայություն է մատուցում։ Ես միամիտ չեմ, կարծելու, թե ինքնագլուխ է։ Իհարկե ոչ։ Բայց ի դեմս այս ինքնամոռաց ՀՀՇ-ական դեսանտի, իշխանության քաղաքականության այս կուրսի կրողները երկիրը տանում են կործանման։ Երկիրը, սենց թե նենց, կործանվելու է, ուղղակի էս տղերքով՝ ավելի շուտ։ Սա գրում եմ, որ երբ գա ժամանակը հարցնելու, ո՞վ է մեղավոր։ Իմացեք։ Ցուցակի N1. Վլադիմիր Կարապետյան։