«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․

 

«Հասել ենք, իջե՜ք . . .

Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովը Հայաստանում պետք է իրագործի անցումային արդարադատություն։

Տեղյակ լինելով առաջադրված խնդիրներին և նպատակներին՝ պատկերացնում եմ այդ հանձնաժողովի կազմը, որը պետք է վերջնականապես ավիրի ազգային պետությունը. հայրենի քաղաքացիական հասարակության բոմոնդը, իրավապաշտպանության աստվածներն ու արժեհամակարգային հրեշտակները։

Մի խոսքով, ԱԱԾ ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող գրեթե ամբողջ ծաղկաբույլը։

 

Ոչ մի իրեն հարգող և պրոֆեսիոնալ իրավաբան չի կարող մաս կազմել և գործիք դառնալ Հայկական շահի հետ ոչ մի աղերս չունեցող, մերժված և տապալված օրակարգի իրացմանը, որը թելադրված ու պարտադրված է «հեղափոխության» արտաքին տերերի կողմից։

Սպասենք լյուստրացիայի հաջորդ փուլին»։