Ամենամեծ ողբերգությունն այն է, որ ալիևի հետ համաձայն են Հայաստանի գրեթե բոլոր ՀՊԱՐՏ քաղաքացիները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Ամենամեծ ողբերգությունն այն է, որ ալիևի հետ համաձայն են Հայաստանի գրեթե բոլոր ՀՊԱՐՏ քաղաքացիները:

«Քոչարյանն ու Սարգսյանը բանակը թալանել էին, խեղճ նիկոլն ի՞նչ աներ» տխմարագույն արտահայտությունն ասող «հպարտներին» միացավ նաև գերագույն դավաճանի կիրթ ու կառուցողական գործընկերը:

Մնում է եռակողմ գրկախառնության շրջանակներում ևս մեկ անգամ ՀԱՂԹԵԼ իրենց որդիների գերեզմանները թուրքական ներխուժումից պաշտպանող մայրերին և փայլուն օպերացիայի միջոցով կրկին զավթել Եռաբլուրը:

Հ.Գ. Ալիևը մեզ հաղթեց ոչ միայն ճակատում, այլ նաև թիկունքում՝ գործի դնելով իր ամբողջ գործակալական ցանցը»,- գրել է նա: