Այն որ մի շարք ուղղություններով երկրի արտաքին վարկանիշը անկում է ապրում, երևի թե կարելի է դրանում փնտրել որոշակի օբյեկտիվ գործոններ, որոնք մեզանից ամբողջապես կախված չեն: Օրինակ նույն անընդհատ բարձրաձայնվող ներդրումային վարկանիշի անկման հարցը: Բայց երբ պրոցեսն ընթանում է նաև ներպետական հարաբերություններում, պետություն-աշխատող հարթությունում, շատ մեծ ցանկության դեպքում էր չենք կարող չնկատել, որ գործ ունենք տոտալ անկայունության հետ:
Երեկ ԱԺ նախագահը ստորագրել է մի կարգադրություն, որով անվավեր է ճանաչում այս տարվա հուլիսին ԱԺ մի շարք աշխատակիցների աշխատանքից ազատելու մասին կարգադրությունները: Հասկանալի՞ է չէ, որ խնդիրն առաջին կարգադրության օրինական/անօրինական լինելու մեջ է: Բայց մյուս կողմից հենց հիմա ականատես ենք լինում մի նախադեպի, երբ հարվածի տակ է դրվում ամենաստաբիլը համարվող ոլորտներից մեկի կայունությունը:
Այսպես որ շարունակվի, շուտով պետական ոլորտում աշխատուժի խնդիր կունենանք: