Ներկայում մենք ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման միջազգային իրավական հիմքերի իրացման աննախադեպ գործընթացին.
Տրամաբանությունը հուշում է, որ այդ գործընթացը շոշափելի դարձավ հատկապես ապրիլյան հետպատերազմյան շրջանում' պայմանավորված ինչպես հարավկովկասյան ռազմաքաղաքական զարգացումներով, այնպես էլ միջազգային հարաբերություններում տեղի ունեցող վերջին վերադասավորումներով. Մասնավորաբար կարելի է նկատել, որ վերջին ամիսներին ՌԴ վերանայել է իր հարավկովկասյան արտաքին քաղաքականությունը.
ԼՂՀ իրավական ճանաչման գործընթացի միջազգայնացման գործում առանցքային էր նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Չինարիի ուղղությամբ ադրբեջանական ռազմական ագրեսիային ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի քննադատական հայտարարությունը, որտեղ հստակեցվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը.
Դրան հետևեց ս.թ. հունվարի 17-ին մամլո ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողի հարցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խորհրդանշական պատասխանն առ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի հանդիսանում բացառապես Ադրբեջանի ներքին խնդիրը.
Նշենք նաև, որ այս գործընթացը հիշեցնում է 2008թ. հարավօսեթական ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում հետպատերազմյան տրամաբանությամբ ձևավորված նոր ռազմական, քաղաքական դիրքային հարաբերակցությունը, որի արդյունքում ՌԴ տվեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջազգային իրավական ճանաչման մեկնարկը.
Կարեն Վերանյան