18:53
Հովհաննես Գալստյան. «Անցան մսխելու տարիները, հիմա կինո անողների ժամանակներն են»

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հրապարակումը.

«Հպանցիկ նայեցի Կինոյի բազմաչարչար օրենքի նախագիծը։ Տեղյակ եմ նաև «փակ» հանդիպումների (վերջինը՝ քրջի շուկայի տարածք հիշեցնող կինոկենտրոնում), դրանց մասնակից պաշտոնյաների, «փորձագետների» ու քննարկվող թեմաների մասին։ Հնարավոր է, ես կոնֆլիկտային մարդու տպավորություն եմ թողնում, բայց դա արտաքին կողմն է։ Ես ուղիղ մարդ եմ ու դրա համար բավական վստահելի ընկերներ ունեմ։ Սա է պատճառը, որ անգամ պայմանականորեն «հակառակ» ճամբարում գտնվողները, ինձ տեղյակ են պահում կինոյի կառավարաման դաշտում վտանգավոր տեղաշարժերի մասին, վստահ լինելով, որ վճռական պահին ես կմիջամտեմ։ Ու ինձ կլսեն։ Այնպես, որ ես քաջ տեղեկցված եմ բառացիորեն բոլոր զարգացումներին։

Շրջանառվող օրենքի հեղինակնեը որոշել են Իրավագիտության մեջ հեղաշրջում անել։ Մեկտեղել են կինոյի օրենսդրական կարգավորումն ու կինոյի պետական կառավարման կառուցվածքի փոփոխությունը մեկ միասնական Օրենքում։ Սա մի աջաբսանդալ է, որ կրկնում է մեր մանկության մուլտֆիլմի հերոս ձյաձյա Ֆյոդորի նամակի շարադրանքը, երբ նամակը սկսում է Ֆյոդորը, շարունակում է կատուն, վերջացնում է շունը, բոլորը գրում են առաջին դեմքից: Արդյունքը շատ ծիծաղելի է։ Օրենքը սկսվում է որպես իրավական փաստաթուղթ, կեսից դառնում է կառուցվածքային փոփոխության նախագիծ, ավարտվում է որպես «մտադրությունների հավաստագիր»։

Ինձ ամենից շատ զվարճացրեց կետը, ըստ որի Հանրային հեռուստատեսությանը ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ազգային կինոկառույցի կողմից ընտրված ֆիլմերը… պետական մի օրգանը իր գեղ(ցի) խորհրդով ընտրում է ֆիլմեր (արդեն գիտենք ոնց են ընտրում, հիմա դատվում են դրա համար) ու մեկ այլ մարմնի պարտադրում են ինքնաբերաբար համաֆինասավորել դրանք… պարզ է, մեր օրինակից են ոգևորվել, բայց չգիտեն, որ «Թողություն» ֆիլմը Հանրային հեռուստատեսությունից բացի, պատրաստ էին ֆինանսավորել նաև երկու մասնավոր հեռուստաընկերություններ: Այսինքն գաղտնիքը պարտադրանքի մեջ չի, այ օլուխներ, խնդիրը որակյալ առաջարկի մեջ է: Ու սրանք հիմա առաջ են տանում օրենքը, որովհետև մարդկանց ուղեղները լվացել են, թե քանի «Կինոյի Օրենքը չկա, ներդրումներ չեն լինի, կինոն չի շաժվի»։

Կառավարության հարգելի անդամներ, կինոկլանների հետ հանդիպելուց առաջ, հիշեք «Ծեր եզերով նոր սայլը առաջ քաշելու» անհնարինության մասին լատինական ասույթը։ Հայկական կինոն չի շաժվում, որովհետև շարժողները կապ չունեն ինդուստրիայի հետ ու եթե աշխահի լավագույն օրենքը տաք ձեռքները, էս մարդկանցով էդ օրենքը սմքելու է։ Մեկ այլ լատինական ասույթ փաստում է՝ «Երկու հապշտապ գործ բռնողը ոչ մեկը չի ավարտում»։ Սովորե՛ք լսել մարդկանց։ Թարգե՛ք կապել Կինոյի Օրենքն ու կինոյի կառավարման կաուցվածքի փոփոխությունը։ Կինոյի Օրենքի այս աջաբսանդալը եփել են հայկական կինոյի կառավարումը տապալած երեք կառույց՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայկ կինոստուդիան, ոսկե ծիրան բալագանը։ Էս կառույցների «բոսերը» փորձում են վերագտնել իրենց տեղը Նոր Հայաստանում, վերահաստատել իրենց պետական (բյուջետային) հոսքերը նոր Կինոարտադրության սխեմայում։ Սա է էս մարդկանց ուզածը։ Ու դուք, կառավարության հարգելի անդամներ, թելում եք կինոն ձախողած էս մարդկանց թելը։

Այսօր Հայաստանում ստեղծվում են շատ կարևոր ֆիլմեր։ Ստեղծվում են բազմաղբյուր, այդ թվում միջազգային ֆինանսավորմամբ։ Այս ֆիլմերի մեջ ներգրավված չեն միայն Պետկան Բյուջեի «Կինոարվեստի աջակցություն և Ֆիլմերի ֆինանսավորում» կետերով ՊՈԱԿ-ներին տրվող գումարները։ Մենք շրջանցում ենք ՊՈԱԿ-ների ֆինանսական ու տեխնիկական միջոցները, որպեսզի կառավարությունը, հանրությունը հասկանա, որ Պետ․բյուջեից տարեկան 824 միլիոն դրամ կինոյին հատկացնելով, այդ գումարը, ինչպես լուսահոգի հայրիկս էր ասում, մեջբերելով Հաշեկին՝ «Փաթաթում, մտցնում են կատվի քամակը»։ Ոչ ոք չի տեսնում դրա արդյունքը։ Իսկ մենք ֆիլմեր ենք ստեղծում առանց այդ գումարների։ Սրա մասին պետք է մտածեն արդեն մեկնած գնացքի հետ հույսեր փայփայողները։ ho։ Հաշտվեք մեր գոյության ու այս իրականության հետ։ Սիրելիներս»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս