00:40
«Հակառակորդը մարդ չէ, դիմակավորված ոհմակ է, որ բազմաթիվ դեմքեր ունի ու ահռելի լծակներ». Հովհաննես Գալստյան

Հովհաննես Գալստյանի հրապարակումը.

«Եթե ինքներդ այդպիսի պայքարի մեջ չէք եղել, առնվազն գիտեք, հիմնականում ամերիկյան ֆիլմերից, ինչ է նշանակում համակարգի գործած անարդարության դեմ մեկ մարդու պայքարը։ Դաժան բան է, որովհետև հակառակորդը մարդ չէ, դիմակավորված ոհմակ է, որ բազմաթիվ դեմքեր ունի ու ահռելի լծակներ։

 

Այս օրերին իմ թշնամիները, հասկանալով, որ «Տատիկիս Վարսերի» դեմ գործած անօրինականությունը զուրկ է հակափաստարկներից, ես էլ «հյուծված եմ» ու չեմ պատասխանի, բնօրոշ ձեռագրով, ծածուկ, նամակագրություններով տարածում են, որ խնդիրը այս ֆիլմի հետ չէ, պարզապես իմ նախորդ ֆիլմն ավարտված չէ ու ես «պարտքեր ունեմ պետության հանդեպ»։

Իմ ձեռքի տակ կա ապատեղեկատվություն ու հերուրանքի ահռելի բազա, որ կոպտորեն խաղտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Ես բացառիկ համբերություն ունեմ և մարդիկ որ իմ նախորդ ֆիլմի մասին պատերի տակ լսածներից ու կարդացածներից ոգևորվելով տարածել են այդ ամենը, պատասխանատվության են կանչվելու։

Նախորդ ֆիլմով պարտավորության չկատարման մասին ամենալկտի արշավը իրականցնում են նրանք, ովքեր անցյալ տարի պետական բյուջեից հավելյալ ֆինանսավորում են հատկացրել մեկ այլ ֆիլմի, որը պետական ֆինանսավորում է ստացել 2007-2008թ-ին, սակայն չի ավարտվել։ Ուղիղ տաս տարի անց, 2018թ-ին պետական կառույցը որոշել է հավելյալ ֆինանսավորում հատկացնել, որպեսզի ֆիլմն ավարտվի։ Իմ կարծիքով՝ շատ ճիշտ է արել։

Վիճելին ընտրողական մոտեցումն է։ Ո՞ր օրենքով է ամրագրված այն դրույթը, որ մեկ ֆիլմի, որը 11 տարի արտադրության մեջ է, կարելի է 10 տարի անց հավելյալ ֆինանսավորում հատկացնել, իսկ մեկ այլ ֆիլմի դեպքում, ոչ միայն չհատկացնել, այլ կասեցնել այդ ֆիլմի պատճառով մեկ այլ ֆիլմի ֆինանսավորում։ Այդպիսի դրույթ չկա։ Սա իրավական նոնսենս է։

Այնպես, որ իմ աջակիցները թող տեղյակ լինեն, իսկ իմ դեմ վայրահաչողները իմանան՝

Ա) «Տատիկիս Վարսերը» ֆիլմը կասեցվել է ապօրինաբար, ֆիլմի ֆինանսավորումը կշարունակվի, իսկ կասեցման որոշում կայացնողները՝ պատասխանատվության կենթարկվեն։

Բ) «Թողություն» ֆիլմով կա նկարահանված ահռելի նյութ և պետական կառույցը ինձ կարող է ներկայացնել ընդամենը մեկ պահանջ՝ ֆիլմն ավարտելու ողջամիտ ժամկետ։

Մնացած մտահանգումները օրինական հիմքից զուրկ են, գտնվում են ապատեղեկատվության ու բամբասանքների դաշտում»։

Առաջարկում ենք նաև
Լրահոս