00:49
Հովհաննես Գալստյան. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ առաջարկ շին․ կազմակերպություններին»

Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ առաջարկ շին․ կազմակերպություններին

«Տատիկիս Վարսերը» ֆիլմի իրավատեր Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը դիմում է շինարարական կազմակերպությունների` 19-րդ դարի այս տունը կառուցելու առաջարկով։ «Տատիկիս վարսերը» պատմության մեջ առաջին Հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծն է, որի նկարահանումներն անցկացվելու են Հայաստաում և Բուլղարիայում, իսկ հետատադրական աշխատանքները՝ Գերմանիայում։ Ֆիլմն ունի Եվրոպական և ռուսական շուկա մտնելու երաշխիքներ և արդեն առաջացրել է մեծ հետաքրքրություն Հայաստանյան հանդիսատեսի մոտ։ Ֆիլմը պատրաստ կլինի 2020թ-ի մայիսին։

Ֆիլմով հետաքրքրված շինարարական ընկերությանը ֆիլմի իրավատերերը կներկայացնեն համագործակցության ընդարձակ առաջարկ՝ պատվիրատու – իրականացնողից մինչև ֆիլմի հովանավորի բացառիկ կարգավիճակ։ Համագործակցության համար գրել հաղորդագրություն կամ զանգահարել` 091 / 099 20-72-84

Շնորհակալություն տարածելու համար»։

Առաջարկում ենք նաև
Լրահոս