Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեղադրյալ Քոչարյանը փորձում է հանդես գալ որպես քաղաքական գործիչ, բայց միջին մակարդակի Կրեմլի քաղաքական վերլուծաբանի մակարդակից չի անցնում: Ամբողջ հարցազրույցի, թե ինքնահարցազրույցի մեջ մեկ բառ անգամ չի հիաշատակում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետության մասին, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ավելին, հերթական անգամ բացարձակապես ոչ մի խոսք իր կողմից գործած գոնե որևէ սխալների, բացթողումների, էլ չեմ ասում մեղքերի կամ հանցագործությունների մասին: Ոչ մի զղջում, ոչ մի խոստովանություն:

Հ.Գ. Ընդամենն այս մեկ անդրադարձը, ոչ ավելի, որովհետև չարժե անգամ մեկնաբանությամբ տիրաժավորել մեղադրյալ Քոչարյանին, բացի իր դեմ հարուցված քրեական գործի թեմաներից, բայց անհրաժեշտ էր, որպեսզի հերթական անգամ հիշեցնել. մարդու նվազագույն իրավունքը՝ Դուք իրավունք ունեք լռելու, ինչ ասեք, կարող է օգտագործվել Ձեր կամ Ձեր հարազատների դեմ»: