«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկրում առկա գաղջ մթնոլորտը վերածվել է գարշահոտ մթնոլորտի։
Տա աստված, որ համաճարակ չբռնկվի, իսկ դրա համար առկա են բոլոր նախադրյալները, թափառող շներ և օրեցօր ավելացող կրծողներ։
Շուտով կավելանան նաև մոծակները։
Պետություն և մայրաքաղաք ղեկավարելը ամեն մարդու խելքի բան չի, իսկ ապակառուցողական քննադատությունը բացարձակ կապ չունի արդյունավետ կառավարման հետ։
Շինարարության մեջ կան հատուկ մասնագիտացած քանդող բրիգադներ, որոնք երբեք չեն կառուցում։
Նրանց գործը քանդելն է, միայն քանդելը, ուրիշ ոչինչ»։