«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ու գիտեք' որն է հետաքրքիր, ուրեմն բռնության բոլոր ձևերը, օր ու գիշեր սոցկայքերում և թանկարժեք հյուրանոցների սրահներում դատապարտողները, ընդամենը կարծիք հայտնելու համար, մի իսկական հարձակում են սկսել, իրականում, բոլոր տեսակի բռնությունների դեմ իր գործունեությամբ պայքարող կնոջ՝ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի նկատմամբ: Մի փոքր հանդուրժող եղեք այ… մեղք եք»: