22:25
«Ինձ զարմացրեց մի կնոջ լացակումած խնդրանքը»․ Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Գյումրիում սովորական, ցուրտ ձմեռային օր է… լուսաբացից վառելափայտի խնդրանքով բազմաթիվ ծայրահեղ աղքատ ընտանիքներից զանգում են: Թերևս զարմացրեց ինձ մի կնոջ լացակումած խնդրանքը, քանի որ նրանց մի՝ շոուների սիրահար կազմակերպության կողմից իրենց էջում տեղադրված տեսանյութ էի տեսել, որ բնակարան են նվեր ստացել…
Հ.Գ. Հիմա պարզեցի, որ այդ կինը հիվանդ երեխաների հետ կրկին դոմիկում է, փաստորեն բնակարանը վարձով էին տված եղել, օրերս այդ բնակարանի տերը այն վաճառել է և կրկին ստիպված աղքատ ընտանիքը վերադարձել է իրենց կիսաքանդ դոմիկը…

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս